Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ

Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ:

Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ իրականում Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:  Ի՞նչ է անում մեր իշխանությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը: Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ: Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին:

ՀՀԿ խոսնակ ՝Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով