«Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ելույթը… Ու ընդհանրապես արդեն հարկ ա սահմանափակել աստվածաշնչյան մոտիվների շահարկումը». Արփի Ոսկանյան

Նիկոլի երբեւէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի այսօրվա ելույթը։

Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաստանից, որը գյուղում իշխանության համար մրցակցող երկու գերդաստաններից մեկն է եղել։ Երկրորդ՝ Թումանյանը հնարավորություն է ունեցել ծխական դպրոցից զատ նաեւ Ջալալօղլու, ապա Ներսիսյան դպրոցը հաճախելու, նաեւ հետագայում, արդեն Թիֆլիսում նրա տանը հաճախակի քեֆեր են եղել, նույնիսկ Տերյանն է բանաստեղծություն գրել այդ քեֆերի մասին․ «Այստեղ միշտ քեֆ ու հանդես է, կեցցե մեր Օհաննեսը․․․»։

Թումանյանն ունեցել է հովանավորներ, դրանցց մեկն էլ նրա քահանա եղբայրն է եղել, որ հայտնի էր իր կիսագողական պահվածքով, համենայնդեպս գյուղի բնակիչները տանուտեր Պետրոս Վանյանի գլխավորությամբ անգամ պատվիրականություն են ուղարկել Հովհաննես Թումանյանի մոտ՝ Ռոստոմից բողոքելու։ Իհարկե, բարդ ժամանակներ են եղել, սով է եղել, ու էդ դժվարություններից անմասն չի մնացել նաեւ Թումանյանը։ Նաեւ չէր կարող նյութապես շատ հարուստ լինել գրականությունն ընտրած ու տասը երեխա ուեցող մարդը։

Բայց Թումանյանին անհամեմատ քիչ են նյութական դժվարություններ բաժին հասել, քան տասնյակ այլ գրողների, որ ապրել են նույն շրջանում։ Ինձ ազնիվ չի թվում նրան ներկայացնել որպես ի սկզբանե տրված աղքատությունը հերոսաբար հաղթահարած սուպերհերոսի եւ նրա անունից կոչեր անել ժողովրդին։ Ու ընդհանրապես արդեն հարկ ա սահմանափակել աստվածաշնչյան մոտիվների շահարկումը։

Շատ ճակատային է եւ էթիկապես անընդունելի։ Իհարկե, ազատ ստեղծագործողը, գրողը, նկարիչը ամեն ինչ կարող է իրեն թույլ տալ, կարող է իրեն Հիսուսի տեղն էլ դնել, կարող է բոլորովին մերկ փողոց դուրս գալ, բայց երկրի ղեկավարը իմ կարծիքով պիտի ավելի զգույշ լինի արքետիպերը խաղարկելիս։ Իսկ առհասարակ, ավելի լավ է հանգիստ թողնել դրանք։

Արփի Ոսկանյանի գրառումը

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով