Ռեկետ, որը իրականցվում է պետական մակարդակով և հովանավորվում երկրի բարձրագույն պաշտոնյաների կողմից

Սաշիկը աչքիս լույսը չի, ավելին ասեմ, ես չեմ բացառում, որ իր ունեցվացքի զգալի մաս կարող է ունենալ անօրինական ծագում:
Բայց դրա հետ մեկ տեղ, այն ինչ տեղի է ունենում հիմա չի կարելի այլ կերպ կոչել քան ռեկետ: Ռեկետ, որը իրականցվում է պետական մակարդակով և հովանավորվում երկրի բարձրագույն պաշտոնյաների կողմից:
Սխեման շատ պարզ է` սկզբում խախտելով քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը հանրայնացվում է այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ նրա ընտանիքի ունեցվացքը (հաճախ ուռճացված), դա ակտիվ տարածվում է ԶԼՄ-ներով և սոցցանցերով ստեղծելով համապատասխան հանրային կարծիք և «ժողովրդական» վրդովվմունք: Հետո խախտելով քաղաքացու անմեղության կանխավարկածը հայտարարվում է այդ ունեցվացքի իբրև թե անօրինական ծագման մասին, դրա հետ մեկ տեղ ոչ մի փաստ չբերելով:
Հետո քաղաքացուց պարզապես պարտադրաբար այդ ունեցվացքը ամբողջությամբ, կամ մասամբ խլում են, հավանաբար ինչ որ գործարքի դիմաց, օրինակ հանգիստ թողնելու և էլ չանհանգստացնելու:
Դասական սխեմայա, ոչ մի նոր բան:

Այդպես են վարվել հետհեղափոխական Վրաստանում, Ուկրայինայում և աշխարհի շատ այլ երկրներում: Նույնը և մեր աչքերի առաջ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Միայն թե սա օրինականության և արդարության հետ ոչ մի կապ չունի և հաստատ չի նպաստելու ներդրողների հոսքին դեպի Հայաստան: Որովհետև այս կամ մյուս իշխանությունները կարող են նույնպես վարվել և իրենց ունեցվացքի հետ:
Ես չեմ արդարացնում տվյալ դեպքում Սաշիկին, կամ այլ նախկին իշխանավորներին, բայց միաժամանակ կուզենաի տեսնել այս գործերով հարուցված քրեական գործեր, ապացույցներ և դատական որոշումներ, որ այս գումարները ունեն անօրինական ծագում, կոնֆիսկացված են պետության կողմից և վերադարձված տուժած կողմին: Ո՞վ ասեց, որ այդ գումարները բյուջեյից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդպես են վարվում օրենքի երկրում:

Արեն Ապիկյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով