Մեղավորության կանխավարկածը՝ կուլակաթափությունից մինչև ֆաշիստական թալան, Սահակաշվիլուց մինչև «անցումային արդարադատություն» (տեսանյութ).7or.am

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ իրենք նախատեսում են, այսպես կոչված, անցումային արդարադատությանշրջանակներում կիրառել մեղավորության կանխավարկածն ու մասնավոր գույքի բռնագրավում իրականացնել առանց դատական վճռի։

Նրա թիմակից Հովիկ Աղազարյանն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ մասնավոր գործարարների ունեցվածքի 70 տոկոսը պետք է վերցնել, քանզի դրանք ապօրինի են։

Թե ինչ հետևանքների սա կբերի, ցույց է տվել 20–րդ դարի պատմությունը։

Բոլշևիկները նախաձեռնեցին կուլակաթափություն, որը սկզբում վերաբերում էր միայն խոշոր սեփականատերերին, հետո հասան մինչև 2 կով ունեցողները։ Արդյունքում՝ Ռուսաստանը սովի մատնվեց, հսկայական քանակի մարդիկ ունեզրկվեցին, շատերը գնդակահարվեցին կամ աքսորվեցին։ Ընդ որում՝ աքսորվողների ու գնդակահարվողների մեծ մասը սկզբում ողջունել էր կուլակաթափության գործընթացը։

Մեղավորության կանխավարկածով ունեզրկման ակցիա է տեղի ունեցել նաև ֆաշիստական Գերմանիայում։ Եթե բոլշևիկները Ռուսաստանի վատ վիճակի պատասխանատու էին հռչակել կուլակներին ու նրանցից էին սեփականություն խլում, ապա Հիտլերը ունեզրկմանը տվեց «ազգայնական» տեսք։ Խլվեց հրեաների սեփականությունը՝ ամբոխի հիացական բացականչությունների ներքո։ Նույն այդ ամբոխը հետագայում զոհ դարձավ ֆաշիստական ցնդաբանությանն ու ստացավ ավերված Գերմանիա։

Գանք մեր օրերին։

Սահակաշվիլին «անցումային արդարադատության» շրջանակներում հարձակվեց ավելի քան 30 հազար տնտեսվարող սուբյեկտի վրա և բանտով անցկացրեց մոտ 250 հազար մարդու։ Սահակաշվիլին գույքային հարցերում առաջնորդվում էր մեղավորության կանխավարկածով։

Արդյունքը եղավ այն, որ Վրաստանի նախկին նախագահն այժմ փախած է, իսկ նրա թիմակիցների 80 տոկոսը կա՛մ դատապարտված է, կա՛մ գտնվում է փախուստի մեջ՝ կոռուպցիոն գործերով։

Հիմա եթե Փաշինյանն ընտրում է վերը նկարագրված ճանապարհների տեղական մոդիֆիկացիան, ապա դա ողբերգական ավարտ կունենա և՛ Հայաստանի, և՛ անձամբ իր համար։

Ո՞ւմ են ձեռնտու Հայաստանի և Արցախի տնտեսությանն ու անվտանգությանը հասցվելիք վնասները։

7or.am

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

31.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով