«Կառավարության ծրագիրը ինչ-որ բառակույտ է, փաստաթուղթ , որը իրենից ոչինչ չի ներկայացնում». Վահան Բաբայան

Տեսախցիկների և տուգանքների հարցը, փորձում են մատնել մոռացության: Հեղափոխության օրերին թիվ մեկ հարցերից մեկը, դա տեսախցիկների և տուգանքների հարցն էր, որը կառավարության այս ծրագրում գոյություն չունի:

Այսօր այս մասին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ խոսեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ կառավարության ծրագիրն ունի բազում մութ անկյուններ, որոնք հեշտությամբ բացահայտվում են, սակայն ցավոք այսօր թե՛ լրատվական դաշտը, թե՛ սոցցանցերը, չեն անդրադառնում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ձայնին և փորձ է արվում մոռացության մատնելու այսօրվա իշխանության տված խոստումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կառավարության ծրագիրը ինչ-որ բառակույտ է, փաստաթուղթ , որը իրենից ոչինչ չի ներկայացնում: Երջանկությունը էյֆորիան, այն հույսերը, որ երկրում բան է փոխվել, անցել են: Այսօր որևէ բանական մարդ չի կարող դրան հավատալ», – նշեց Վահան Բաբայանը, փաստելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ հեղափոխության ժամանակ հրապարակներում տրված խոստումները նրանք չեն կարող իրականացնել:

Զբոսաշրջիկները, որ պիտի գային տեսնեյին, թե այս ինչ սիրո և հանդուրժողականաության հեղափոխություն է, ովքեր   եկան, բացի մի քանի հնդիկներից, ում եք տեսնում:

Կառավարությունը պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, ասելով, որ երկրի տնտեսական հեղափոխությանը  պետք է մասնակցեն բոլորը: Վարչապետը ունի շատ մտածելու բաներ: Իրենք վերցրել են մի ծանրություն, որի տակից դուրս չեն կարող գալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տնտեսական հեղափոխությունը առանց ներդրումների և հարկային բեռի թեթևացման չի լինում».- ընդգծեց Վահան Բաբայանը՝ հիշեցնելով, որ հեղափոխության օրերին մարդկանց փողոց դուրս բերող և մոտիվացնող բաներից մեկն էլ  այդ խոստումներն էին՝ հարկային բեռի թեթևացումը, ազատումը տուգանքներից, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային տուգանքների մեղմացումը, տեսախցիկների վերացումը:

Այս ամենի մասին  այսօր կառավարության ծրագրում նշված չէ, բոլորը, բացի «Իմ քայլը» դաշինքից, ասում են, որ այդտեղ «ծրագիր» չկա.-հավելեց   Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով