Աննա Հակոբյանի 8 միլիոնանոց 4-օրյա հանգիստը և շքեղ գնումները Շվեյցարիայում.politik.am

Загрузка...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցարիայի մայրաքաղաք Ցյուրիխի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։

Նախորդ մեր հրապարակման մեջ մենք նշել էինք, որ  Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:

Տեղեկատվությունը ևս մեկ անգամ ճշտելու համար Politik.am-ը կրկին  կապ  հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։ Այս անգամ ևս Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հստակ պատասխան չտվեց, ավելին՝ խորհուրդ տվեց դիմել կառավարություն․«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Կարող եք ճշտել Կառավարության լրատվական բաժնից»:

Կառավարությունից ևս մեր զանգերը անպատասխան մնացին։ Ըստ ամենայնի, նոր իշխանությունները որոշել են կոծկել այս ամոթալի պատմությունը։

Սակայն մեզ հաջողվեց ճշտել ավելին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Աննա Հակոբյանի 4-օրյա հանգիստը Շվեյցարիայում արժեցել է ավելի քան 5 մլն դրամ։ Նույն լուրերի համաձայն՝ Աննա Հակոբյանը նաև ճոխ գնումներ է արել Շվեյցարիայում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...