Միայն փաստեր #11

2008-2018 թթ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման,
վերականգնման եւ արդիականացման արդյունքում ՀՀ զինված ուժերի մարտական
կարողությունները ավելացել են մոտ 10 տոկոսով:

Հատկանշական է, որ հարվածային եւ
կրակային խոցման հեռավորության, ճշգրտության եւ արդյունավետության բարձրացման
նպատակով բանակը համալրվել է հակառակորդին զսպելու եւ սթափեցնելու հզոր միջոցներով՝
համազարկային կրակի «ՍՄԵՐՉ» ռեակտիվ կայանքներով, «ԻՍԿԱՆԴԵՐ ԷՄ» եւ «ՏՈՉԿԱ ՈՒ»
օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զինված ուժերի հատուկ
նշանակության ստորաբաժանումներն ապահովվել են արդիական սպառազինությամբ, իսկ
առաջնագծի զորամասերը՝ մեծաքանակ օպտիկական, ջերմատեսիլային եւ գիշերային
դիտարկման սարքերով: Հատկանշական է, որ սպառազինությունների արդիականացման ու
ձեռքբերման գործում կարեւոր դերակատարում է ունեցել հայրենական ռազմարդյունաբերական
համալիրը:

Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով