Քոչարյանի որդու՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այսօր տեղի է ունեցել Վանեցյանի դեմ առաջին դատական նիստը, որն էլ հետաձգվել է: «Պարոն Վանեցյանը նկատի չի ունեցել հայցվորին»,- ասել է Վանեցյանի ներկայացուցիչը: Հայցվորի ներկայացուցչի պնդմամբ, սակայն, Վանեցյանի հնչեցրած արտահայտությունը վերաբերվում է «Կոնգրես» հյուրանոցին, որի բաժնետերը Սեդրակ Քոչարյանն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում: «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»,- ասել էր Վանեցյանը, ով հետո որոշ խմբագրումներ էր կատարել Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին:

m.mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով