Տիկին Մակունց, Ձեր մեջի օրենքներն ու Ձեր իներցիան, տիկին Նազարյան, պահեք ձեզ համար

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել պետական պաշտոնատար անձանց կողմից պարգևատրման և/կամ ինքնապարգևատրման թեման։ Միմյանց հակասող տարատեսակ կարծիքներ արդեն իսկ հնչեցվել են պարգևատրումների իրավաչափության վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, այժմ արդեն իր մեջ մշակույթի փոխարեն օրենսդրություն ունենալով, նշել է, որ այդ գործողություններն օրինական են և հավելել, որ այդքան էլ չի տիրապետում ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ոչ ավել ոչ պակաս, այս ամենը վերագրել է մարզպետների իներցիային (էլի գոհ ենք, որ նախորդ իշխանությունների մեղքով չի)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարգևատրումը, դա միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։ (ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվողԱՕ, հ.178 ):

Համաձայն նուն օրենքի՝ տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից պետական ծառայողի պարգևատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է 6 ամիս։ Ի դեպ, Կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

Հաշվի առնելով պարգևատրումների ժամանակահատվածը, միանշանակորեն կարող ենք արձանագրել, որ այս պարգատրումները կիսամյակային հաշվետվությունների հիման վրա տրված պարգևատրումներ չեն, հետևաբար օբյեկտիվորեն առաջանում է պարգևատրման համար հիմք հանդիսացող փաստերի վերաբերյալ հարցը։ Եթե հանենք օրենքով սահմանված հաշվետվության հիմքը, ապա կունենանք պարգևատրման համար հիմք հանդիսացող երկու իրավական փաստ՝ հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարում։
Փաստերից առաջինի դեպքում, այսինքն հատուկ առաջադրանքների, պետք է լինի կառավարության, վարչապետի կամ նվազագույնը տարածքային կառավարման և զարգացման նախարարի հատուկ հանձնարարական, որը, հաշվի առնելով վերջինիս հատույ բնույթը, պետք է տրվի գրավոր և սահմանված լինի կատարման հստակ ժամկետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտորեն նման հանձնարարականը բացակայում է, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ նման հիմքով պարգևատրումը նույնպես պետք է բացառել, իսկ նման հիմքով իրականացված պարգևատրումը՝ համարել անօրինական։

Արդյունքում մնում է որակյալ աշխատանքների կատարման հիմքը, որնը ըստ էության չափելի պետք է լինի մարզպետների կողմից իրականացված ակներև աշխատանքով։ Հաշվի առնելվ այն հանգամանքը, որ ոչ կառավարության, ոչ վարչապետի, ոչ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ոչ էլ առավե ևս մարզպետարանների կայքում, բացի իրականացված անիմաստ խորհրդակցություններից, որևէ որակյալ աշխատանքի մասին անգամ ռելիզ առկա չէ, ապա այս հիմքով պարգևատրումը ևս պետք է համարել օրենքից դուրս, էլ չեմ ասում, որ որոշ պաշտոնյաներ ի սկզբանե զրկված են պարգևատրում ստանալուց այն պարզ պատճառով, որ վեց ամիս չկա , ինչ պաշտոնավարում են այդ պաշտոններում։

Այնպես որ, Տիկին Մակունց, Ձեր մեջի օրենքներն ու Ձեր իներցիան, տիկին Նազարյան, պահեք ձեզ համար։

Հ․ Գ․ Կարծում եմ խելամիտ կլիներ, եթե տարածքային կառավարման և զարգացման նախարարը կասեցներ մարզպետների ապօրինի որոշումների գործողությունը, կամ առնվազն հստակ հիմքերի և իրավական նորմերի մատնանշմամբ տարածեր համապատասխան պարզաբանում։

Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով