Վարկ տալու համար բանկերը վերցում են սպասարկման վարձ, միջնորդավճար ու ստացվում է բարձր տոկոսադրույք. Իշխանական պատգամավորը՝ «բանկային ծովահենության մասին»

Այսօր Ազգային ժողովում ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանընախագահի թեկնածու Մանե Թանդիլյանին ներկայացրեց բանկային մի խնդիր, երբ, վարկավորվում են քաղաքացիները, բանկերը հավելյալ գումարներ են վերցնում՝ սպասարկման վճար, տրամադրման վճար, տոկոսադրույքը բարձրանում է և այլն:

«Հնարավո՞ր է ձեր ղեկավարած հանձնաժողովն այնպես անի, միջամտի, որ վերացնեն այդ բացասական երևույթները, որովհետև արդյունքում տոկոսադրույքը դառնում է շատ բարձր», – Թանդիլյանից հետաքրքրվեց իշխանական խմբակցության պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս խնդիրը, որ բարձրացրեց Աղազարյանը, իր խոսքով, բանկային «ծովահենությանն» էր վերաբերում. «Քաղաքացին գնում է վարկ վերցնելու, բանկը մերժում է, քաղաքացին դուրս է գալիս բանկից, գնում է վարկային կազմակերպություն, որը իր փողերը չունի, հայտ է լրացնում, հաստատում է ու քաղաքացուն տալիս վարկ, ասենք, 100 հազար դրամ: Այդ վարկը տալիս է այն բանկից, որտեղ քաղաքացուն մերժել էին ու այս դեպքում բացի սպասարկման վարձից ու այլ վարձերից, վերցնում են 30 տոկոս միջնորդավճար: Ունե՞ք պատկերացում՝ այս խնդիրները ինչպե՞ս են լուծվելու»:

Ի պատասխան Թանդիլյանն ասաց, որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել վարկ վերցնող քաղաքացուն:

«Բանկային ոլորտը այն քիչ մրցակցային ոլորտներից է Հայաստանում, որտեղ գործում են մեծ թվով բանկեր, և այստեղ մրցակցությունը կապ ունի, հետևաբար, ես համաձայն եմ, որ բարձր է տոկոսը, բայց միևնույն ժամանակ, նրանք պարտավոր են զգուշացնել քաղաքացիներին այդ մասին: Իսկ եթե որևէ խնդիր է առաջանում, կարելի է դիմել հաշտարարի ինստիտուտին: Իհարկե, կարելի է քննարկել, և մենք ձեզ հետ միասին կմտածենք՝ ինչպես անել, որ տոկոսները այդքան բարձր չլինեն», – արձագանքեց Թանդիլյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած «բանկային ծովահենությանը», Թանդիլյանն ասաց, որ վարկային կազմակերպությունը ունի ռիսկեր և բանկը հնարավոր է չտրամադրի վարկ, սակայն վարկային կազմակերպությունն այդպես դիմում է ռիսկի ու արդյունքում ստացվում են բարձր տոկոսներ:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ իր հերթին վարկային խնդիր մատնանշեց. «Դա ամենացավոտ հարցը չէ, կան կազմակերպություններ, որոնք տանում են քաղաքացիներին, գրանցում ՍՊԸ-ներ ու բանկերից և վարկային կազմակերպություններից գումարներ վերցնում: Սա անթույլատրելի է: Այսինքն՝ իրենք քաղաքացիների համար վարկ են վերցնում: Պետք է գտնենք, վերահսկենք, ու արմատախիլ անենք, քանի որ քաղաքացիները ընկնում են սրանց թակարդը»:

Նկատենք, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի վերահսկողության շրջանակը Հայաստանի բյուջեն է, առաջին անգամ վերապահվել է խորհրդարանական ընդդիմությանը:

aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով