«Մեր երկիր են լցվում անվճարունակ և աղքատ հնդիկները, որոնք ոչ թե տուրիստ են, այլ միգրանտ». Թ. Ալեքսանյան

Հայ-ուկրաինական բարեկամության խորհրդի անդամ, «Հայաստանի եվրոպական ընտրություն» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր անդամ Թորոս Ալեքսանյանը գրել է.

«Էն որ հնդիկները լցվել են Հայաստան, դա մեր նոր կառավարությունը համարում է ներգաղթի հիանալի կազմակերպում, փաստորեն այդ ընկերները մեզ լրիվ անուղեղի տեղ են դրել, թվեր են հրապարակում, բայց չեն ասում, որ այդ թիվը ապահովել են ոչ թե Հայաստան եկած հայերի հաշվին, այլ հնդիկների հաշվին: Առնվազն հիմար պիտի լինի որևէ երկրի ղեկավարություն, որը Հնդկաստանի հետ առանց վիզայի ելումուտ կսահմանի, քանի որ այդ երկրում հարյուրավոր միլիոնների հասնող աղքատություն կա, որոնց համար նույնիսկ Հայաստանում բնակություն հաստատելը փրկություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոմանք կասեն, որ առանց վիզայի ելումուտը կխթանի Հնդկաստանի հետ տուրիզմի զարգացմանը, սակայն դա այդպես չի. այն հնդիկները, որոնք սոցիալապես բարվոք վիճակում են գտնվում ու որպես տուրիստ գնում են այլ երկրներ, ի վիճակի են վճարել վիզայի համար, այսինքն նրանց Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ իրականում հարկավոր չի, իսկ այսպես մեր երկիր են լցվում անվճարունակ և աղքատ հնդիկները, որոնք ոչ թե տուրիստ են, այլ միգրանտ, որոնց մի մասը, որպես անլեգալ միգրանտ, Հայաստանից կգնա Եվրոպա, իսկ մի մասն ընդմիշտ կմնա Հայաստանում, որի հետևանքներն ուղղակի աղետալի կլինեն նախ դեմոգրաֆիական առումով, և երկրորդ՝ նրանք որպես էժան աշխատուժ կսկսեն հայերին դուրս մղել առանց այն էլ խիստ փոքր հայաստանյան աշխատաշուկայից, ու որպես արդյունք Հայաստանում գործազրկությունն առանց այն էլ խայտառակ 20%-ից կհասնի աստված գիտի թե ուր: Կարճ ասած՝ գժեր գժվեք, բոլոր նախկին սովետական երկրները աշխատում են Եվրոպայի հետ առանց վիզայի ելումուտ ունենալ, իսկ Հայաստանը՝ Հնդկաստանի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով