Ղազախական ողբերգությունն ու «գառների լռությունը» analitik.am

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերին պատկանող Հին Հռոմ ռեստորանի մոտ Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։

Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։

Տեղի ունեցածից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը, սակայն ՀՀ ԱԳ նախարարությունը դեռ լռում է: Հավանաբար լռությունը կապված է տոնական ոչ աշխատանքային օրերի հետ. հանգիստը հավանաբար ավելի կարևոր է:

Որքան էլ որ տարօրինակ է, լռում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնական կայքէջում այս մասին որևէ բան ասված չէ: Լռություն է նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ վերջին գրառումն արվել է հունվարի 4-ին և պատմում է այն մասին, թե ինչ հիանալի երեկո է ունեցել վերջինս «Մալխաս» ակումբում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով