Իշխանությունն այլևս չի վայելում ժողովրդի մեծ մասի վստահությունը․ «Հրապարակ»

Загрузка...

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մեր խմբագիր­ները, կարծես, գտել են հեղա­փոխական և հեղափոխությունը սխալ ընկալած խմբերի հաշ­տեցման բանա­լին՝ նվազեցնել ատելության մակարդակը, սա­ռեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրություն­ների դաշտ:

Չհամաձայնելը դժվար է, բայց մյուս կողմից էլ տեսնում ես, որ «քաղաքական մեծա­մասնություն» կոչվածն ամենևին մտադիր չէ համագործակցել «մտածող մարդկանց» հետ: Այլ հարց է, թե երբ, վերջապես, այդ «մեծամասնությունը» կհասկանա, որ հայաստանյան կյան­քում քաղաքականությունն ու «մեծա­մասնությունը» հայտնվել են միանգա­մայն հակառակ բևեռներում: Կարելի է ասել՝ քաղաքականությունը մնացել է փողոցում, իսկ «մեծամասնությունը» հայտնվել է խորհրդարանում:

Բայց գեղեցիկ ճառերով միայն հնարավոր չէ համերաշխություն հա­ստատել հասարակության մեջ: Դրա համար, նախևառաջ, իշխանությունը պետք է ցույց տա, որ աչքուականջ ունի՝ տեսնելու և լսելու մյուսներին, իր քայլերով պետք է ապացուցի, որ հասկանում է այն խնդիրները, որոնք ընկած էին իշխանափոխության հանգեցրած այս շարժման հիմքում՝ որպես «հեղափոխության պատ­ճառներ»: Վստահաբար, այդ պատ­ճառներից էին գործազրկությունը, աղքատությունը, ծանր սոցիալական վիճակը, որոնց մասին տարիներ շա­րունակ խոսել են նաև օրվա իշխա­նության առաջնորդները: «Հեղափո­խությունից» 9 ամիս անց մենք չենք տեսնում այդ երևույթները վերացնելnւն ուղղված որևէ գործնական քայլ: Հայաստանը դադարել է լինել սոցիա­լական պետություն: Լիբերալ ուժերը, որոնք այսօր իշխանություն են ձևավորել, այլևս չեն թաքցնում իրենց իս­կական դեմքը: Ի՞նչ հաշտեցման մասին է խոսքը, երբ ընչազուրկ մարդուն, որը, ըստ քո երկրի սահմանադրության և օրենքների, պաշտպանության և սովից «չսատկելու» իրավունք ունի, անվանում ես «անբան», զրկում ես նպաստից, թե գնա, ոչխար պահիր կամ մի փոր հացի աշխատանք արա: Ի՞նչ հաշտության մասին է խոսքը, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների անվան տակ հազարավոր մարդկանց ես ընտրո­ղաբար գցում փողոց: Վերջապես, ո՞ւմ հետ հաշտվեն այդ մտածող մարդիկ, երբ երկրում իրենց փոխարեն որոշում­ներ է կայացնելու մի կենսազանգված, որ իշխանության է եկել ժողովրդա­կան շարժման ալիքի վրա, սակայն ընդունակ չէ երկու էշի գարի ջոկել իրարից:

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը փորձում է հղկել սուր անկյունները. «Ի հեճուկս իմ հասա­կակիցների փնթփնթոցների՝ ես կար­ծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նա­խորդները: Օլիգարխների թանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտա­սարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձ­նից տարբեր ձևով են մտածում և, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ»: Բազմափորձ Աբրահամյանը չի տեսնում, արդյոք, որ օլիգարխների քանակը խորհրդարանում նվա­զել է զուտ տեսողական առումով, և այսօր խորհրդարանում են այդ նույն օլիգարխների հովանավորյալները: Ծիծաղելի չէ՞, երբ մի իշխանություն, որ տակավին գտնվում է նախորդ­ների ստեղծած ուժային կառույցների վերահսկողության տակ, հայտարա­րում է հին համակարգի փլուզման, օլիգարխիայի, մենաշնորհների, կո­ռուպցիայի և անօրինականության վերացման մասին՝ որպես կատարված փաստի: Վերջապես, պարոն Աբրա­համյան, ինչպե՞ս կբացատրեիք այն իրողությունը, որ «սովետ չտեսած» և «ձեզնից ավելի ճիշտ մտածող» ման­դատավոր բիոմասսան Աժ նախագահ է ընտրում ձայների 100 տոկոսով:

Իմ կարծիքով՝ այսօր ատելություն և հակակրանքներ կան ոչ թե հասա­րակության ներսում, այլ հասարակու­թյան և իշխանության միջև: Հասա­րակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, թանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սևերի» և «սպիտակների» չեն բաժանել: Եթե հասարակության բնույթը խաղաղասիրական չլիներ, հեղափոխությունները չէին դադարի, գյուղը կապստամբեր քաղաքի դեմ, շենքը՝ շենքի, հարևանը՝ հարևանի: Հասարակության դժգոհությունը միշտ ուղղված է իշխանություններին, այո, նաև այն իշխանությանը, որին այդ նույն հասարակությունն է ընտրում: Հետևաբար, երկրում ատելության մթնոլորտ չստեղծելու, հաշտ ու խա­ղաղ հասարակություն ունենալու հար­ցում քաշելիք ունի առաջին հերթին իշխանությունը:

Ավաղ, Հայաստանում այսօր չկա այն իշխանությունը, որը, թվում է, ամեն ինչ պետք է կառուցեր սիրո և համերաշխության վրա, արդա­րություն հաստատեր, արժևորեր ձեռքբերումները և աղբանոց նետեր նախկինների թերություններն ու հո­ռի երևույթները: Նախկին դեմքերին քրեական հետապնդման ենթարկե­լը դեռևս ապացույց չէ այն բանի, որ օրվա իշխանությունը փորձում է կատարել հեղափոխական խոստումները: Կարելի է, իհարկե, հասարա­կությանը որոշ ժամանակով համոզել, որ Մանվելին բռնելուց հետո միայն կարելի է հեղափոխությունը տրամա­բանական ավարտին հասցնել: Բայց դա կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ունեցող մարդու հանդեպ ատելության խորացման և ոչ համերաշխության: Կարելի է որոշ ժամա­նակ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն է «մարտի 1» կազմակերպել և ատելություն սերմանել նախկին նա­խագահի նկատմամբ, փորձելով ցույց տալ, թե Մարտի 1-ի բացահայտման խոստումը կատարվել է: Իսկ ի՞նչ է լինելու վերջում, երբ պարզվի, որ մե­ղադրանքը սին է, Մարտի 1-ի գործը՝ չբացահայտված:

Նոր իշխանությունների պահ­վածքը նպաստում է իրենց հանդեպ հարգանքի ձևավորմանը: Հազիվ թե: ժամանակը չէ՞, որ իշխանության եկածները դադարեցնեն իրենց ֆեյսբուքյան հաթաթաները մտածող մարդկանց, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների, բուհերի ղեկավար­ների, խորհրդարան չանցած քաղա­քական գործիչների և այլոց նկատմամբ: ժամանակը չէ՞, որ նոր իշխա­նությունները վերանայեն ազգային արժեքների, պետական անվտան­գության, բանակի, հայկական ընտա­նիքի, հայ մարդու բարոյական կեր­պարի, Հայ Առաքելական Եկեղեցու, սփյուռքի, երկրի տնտեսության, մշակույթի և արտաքին քաղաքականու­թյան հարցերին իրենց մոտեցումները: Թե՞ թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այն նպատակով, որ ստեղծվի մի նոր հեծանիվ, որով տեղ հասնելու հավանականությունը, մեղմ ասած, 0-ի է հավասար:

Դատելով հասարակական հար­թակներում և մամուլում ընթացող քն­նարկումներից՝ կարելի է միանշանակ պնդել, որ «հեղափոխական օրերի բումը» նվազել է: Ֆեյսբուքյան զոմբիների հորդաները, որոնք ապրիլ-մայիսին «մուկ էին ճղում», անհետացել են: Սա խոսում է այն մասին, որ հա­սարակությունն աստիճանաբար վե­րագտնում է իր համերաշխությունը և ունակությունը՝ ականջալուր լինել իր ներքին ձայնին: Իշխանությունը, անշուշտ, նկատում է դա, հասկանում է, որ այլևս հնարավոր չէ էյֆորիայի հաշվին հրապարակներ լցնել, բայց և քայլեր չի ձեռնարկում իր հանդեպ սաղմնավորվող «ատելությունը» սպանելու ուղղությամբ:

ՀԳ. Գալուստ Սահակյանը կասեր՝ ժողովուրդը պարտավոր է փրկվել: Գալուստ Գրիգորիչ ջան, սկսել ենք կարոտել քեզ»:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՏԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...