Մանվել Գրիգորյանը սկսել է դատի տալ. գումար է ուզում armlur.am

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ տարեվերջին կալանքից ազատվեց, սկսել է ակտիվ կերպով դատական հայցեր ներայացնել լրատվամիջոցների դեմ` իր պատվի ու արժանապատվության հետ կապված:

Ավելին` նախկին պատգամավորը լրատվամիջոցից գումար է պահանջել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի` պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել լրատվական կայքի ղեկավարության հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով