Daily Archives: 17.12.2018

Գազի գինը 150-ից 215 դոլար դառնալու ճանապարհին

Գազի գինը 150-ից 215 դոլար դառնալու ճանապարհին Այս տարվա դեկտեմբերի 31-ից ավարտվում է ՀՀ-ին վաճառվող գազի գնի չթանկացման փաստաթուղթը։ Բանաձևային առումով վաղուց թանկացել է մեզ տրամադրվող գազը, սակայն զսպող փաստաթղթի շնորհիվ գործընթացը երկրաձգվել է մինչ այս պահը։ Հավաստի ռուսաստանյան աղբյուրները վկայում են, որ հունվարից գազի գինը 150-ի փոխարեն դառնալու է 215 դոլար։ Փաշինյանն այս պահին ամեն… Կարդալ ավելին »

Երևանի 71 միլիոնանոց տոնածառը բերվել է ՊՆ-ի ինքնաթիռով. նոր մանրամասներ աղմուկի կենտրոնում հայտնված տոնածառից factor.am

Երևանի գլխավոր տոնածառը Հայաստան է տեղափոխվել Պաշտպանության նախարարության ինքնաթիռով: Մեր այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ ՊՆ-ի ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնությունից նախարարության համար ինչ-որ բեռ է փոխադրել, որտեղ եղել է ազատ տեղ և կարողացել են նաև տոնածառը բերել: «Նախարարության բեռը փոխադրելուն զուգահեռ նաև այդ բեռն է տեղափոխվել: Օդանավի մեջ ազատ տեղ է… Կարդալ ավելին »

ՀՀ Բագրատաշենի մաքսային անցակետում փչանում է 302.400 հատ հավկիթ. «Լուսակերտ» ընկերությունը մեղադրում է ՍԱՊԾ ղեկավարին

Սույն թվականի դեկտեմեբերի 8-ին ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 302.400 հատ հավկիթ, որն մինչ այժմ գտնվում է ՀՀ Բագրատաշենի մաքսային կետում, հայտարարում է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը։ «Վերը նշված հավկիթների խմբաքանակը ուղեկցված է սննդի անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: Ձվերը սպառողական տարաների մեջ են, որոնցից յուրաքանչյուրի վրա մակնշված է տեղեկություններ ձվերի խմբաքանակի, արտադրման ժամկետների վերաբերյալ: Մակնշումներում… Կարդալ ավելին »

Մեզնով լցնենք քյաբաբնոցները

Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։ Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի… Կարդալ ավելին »

Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտասահմանյան զինվորականների ներկայությունը. Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցին: Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ու Վրաստանում ամերիկյան… Կարդալ ավելին »

«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում է Հայաստանում». Սերգեյ Լավրով.168.am

Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկացիները կառուցեն 3 կենսաբանական լաբորատորիաներ։ – Հայաստանի հետ ավարտական փուլում է գտնվում փաստաթղթի նախապատրաստման նախագիծը, որը կերաշխավորի, որ այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ, և որը կերաշխավորի, որ այդ ամենը թափանցիկ լինի։ – Երբ գալիս ես Հայաստան, տեսնում… Կարդալ ավելին »

Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը .hetq.am

Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան Կյանքը միանգամից փոխվում է, երբ նրանք հայտնվում են պաշտոնյայի աթոռին: Նրանց թվում է, թեիրենք արդեն ձեռք են բերել դրախտի դարպասների բանալին: Ու սկսում են հարստություն դիզել, գնումկամ կառուցում են շքեղ առանձնատներ, աճուրդներից ձեռք բերում թանկարժեք նկարներ, տարբերերկրներում բիզնեսներ հիմնում: Ու համոզված են, որ միշտ այդպես ամենազոր ու ամենակարող ենլինելու:  Բայց հանկարծ գալիս է մի օր ու  նրանց տակից հանում են աթոռը, հետո՝ ձեռքից վերցնում«դրախտի բանալիները»: Անցնում են տարիներ, պարզվում է՝ նրանց անուններն արձանագրվել են նաեւ«Դրախտային փաստաթղթերում»: Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.) ընկերությունըմեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման և հարկային խարդախության մեջ: Ընկերությանսեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ ԱրամԽաչատրյանը։ «Հետք»-ը մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում մեզ հասանելի է դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից և հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք… Կարդալ ավելին »

Հայաստանում մարդկանց եկամուտները 2000-ականներին ավելացել էին 9 անգամ.yerevan.today

Երբ խոսում են մարդկանց լավ ապրելու մասին, խոսողների գերակշիռ մեծամասնությունը չի հասկանում` ինչպե՞ս կարելի է բնորոշել, թե որ երկրում է բնակչությունը լավ ապրում: Ընդ որում, «լավ»-ի մասին պատկերացումներն էլ են հարաբերական։ Մեր պատկերացմամբ, բարեկեցիկ կյանքով ապրող Ֆրանսիայում այս օրերին տեղի ունեցող փողոցային ցույցերի և անկարագությունների պատճառներից գլխավորն այն է, որ ֆրանսիացիները դժգոհ են իրենց «լավ»… Կարդալ ավելին »

Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին և խորհուրդ է տվել վերջինիս զբաղվել սպորտով, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Ինչ վերաբերում է Հունանյանի մտավոր առողջությանը, Զեյնալյանը նշեց, որ այդքան երկար ժամանակ չի մնացել, որպեսզի կարողանա գնահատական տալ,… Կարդալ ավելին »