Գազի գինը 150-ից 215 դոլար դառնալու ճանապարհին

Գազի գինը 150-ից 215 դոլար դառնալու ճանապարհին

Այս տարվա դեկտեմբերի 31-ից ավարտվում է ՀՀ-ին վաճառվող գազի գնի չթանկացման փաստաթուղթը։ Բանաձևային առումով վաղուց թանկացել է մեզ տրամադրվող գազը, սակայն զսպող փաստաթղթի շնորհիվ գործընթացը երկրաձգվել է մինչ այս պահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավաստի ռուսաստանյան աղբյուրները վկայում են, որ հունվարից գազի գինը 150-ի փոխարեն դառնալու է 215 դոլար։ Փաշինյանն այս պահին ամեն բան անում է, որպեսզի զսպի թանկացումը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանի միջոցով շարունակ փորձում է հանդիպումներ ու քննարկումներ իրականացնել։ Առաջնորդների հայտնի հավաքից և Պուտին-Լուկաշենկո բանավեճից հետո ակնհայտ է, որ հեշտ չի լինելու լուծել խնդիրը։

Վերջնական հստակեցումներ կլինեն հունվար ամսին։ Այս կարևորագույն գործընթացը կարող է շեշտակիորեն ազդել ՀՀ տնտեսության զարգացման տեմպերի վրա։ Ինչպե՞ս կդրսևորվեն մեր դիվանագետները և ի՞նչ արդյունքներ կգրանցեն, ցույց կտա ժամանակը։

Digital News

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով