Ռուսները մեզ «նեղն գցում» բոլոր ուղղություններով ու դա պատասխանն է էն ամենի ինչին որոշ օխլոս մասսա դմփ-դմփ-հու էր անում

Ռուսները մեզ «նեղն գցում» բոլոր ուղղություններով ու դա պատասխանն է էն ամենի ինչին որոշ օխլոս մասսա դմփ-դմփ-հու էր անում:

ՀԱՊԿ-ում ինֆանտիլ քաղաքականության արդյունքում ապտակ, ԱՊՀ պետությունների հետ երկկողմանի հարաբերություններում տոտալ ձախողում, ԼՂ հակամարտության հարցում` դիվերսիա ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի: Հիմա էլ գումարվում ա գազի գնի 50%-անոց թանկացումը ու դա տեղի ա ունենում գազի սպառման ամենաթեժ սեզոնում: Բնավ հետաքրքիր չի, թե Նիկոլն էս անգամ ինչ ստով կամ ձերբակալման տեսարանով ա խլացնելու էս լուրը, բայց այ շատ հետաքրքիր ա օխլոսի արձագանքը սրան: Սա էլ Արցախի դեմ դիվերսիա չի՞, որ անկիրթ գավառականների տանձին չլինի, սա կոնկրետ էդ օխլոսի գրպանին ա հարվածելու ու օխլոսը սկսելու ա ուշքի գալ պոպուլիզմի թմբիրից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու մինչև օխլոսի թեթև ձեռքով «գահերին» բազմածները նշում են իրենց պաշտոնները օղակն իրենց իշխանության ու Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է:

Հ.Գ. Որևէ պարագայում չպետք ա թողնել, որ Նիկոլը մի տարուց պակաս մնա իշխանության: Ամեն ինչ պետք ա անել, որ մարդն իրա եփած բորշը ուտի նոր գնա Երևան քրեակատարողական հիմնարկ: Հա ու մի բան էլ. հենց օխլոսն ակտիվացավ ու փորձեց Նիկոլին արժանացնի Քադաֆիի ճակատագրին, ըտեղ էլ պետք ա կանգնենք ու թույլ չտանք նման սցենարի իրականացումը, նենց որ մեզ ծանր օրեր են սպասվում պարոնայք:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով