Գիշերը վրաերթի է ենթարկվել 14-ամյա պատանի. նա վնասվածքներ ու կոտրվածքներ ունի

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 23:20-ին, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 14-ամյա պատանի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 23:20-ին Toyota մակնիշի մեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թվականի ծնված տղայի: Վրաերթի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

14-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մեր զրույցում ասաց, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վրաերթի հետեւանքով նա ստացել է վնասվածքներ, կոտրվածքներ: Տնօրենն ասաց, որ պատանու մոտ առողջական վիճակի դրական դինամիկա կա: Հարցին, թե երեխայի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Դալլաքյանը պատասխանեց. «Հուսով եմ, որ ոչ»:

 

armtimes.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով