Հունան Պողոսյանը կնշանակվի ոստիկանապետ

Ազգային Ժողովի ընտրություններին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարողացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար հաղթանակ ապահովել մարզում: Եվ սա այն դեպքում, երբ Կապանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ Փաշինյանի թիմը պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին: Նոր իշխանությունների թեկնածուին անգամ չօգնեց ընտրություններից առաջ Փաշինյանի այցը: Ահա այս պարտությունից հետո էր, որ Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ:

Փաշինյանն, իհարկե, հայտարարեց, որ Պողոսյանը պետք է նարկոտրաֆիկի դեմ պայքարի, նախկին իշխանություների մարզային կրիմինալին խեղճացնի, բայց բոլորին էլ հասկանալի էր, որ իրական նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններում պարտություն չկրելն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունան Պողոսյանը կատարել է իր առաջ դրված խնդիրը, և Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, ընտրությունների արդյունքների հայտնի լինելուց հետո Պողոսյանը իր շրջապատում հայտնել է, որ կարճ ժամանակ անց կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ նոր իշխանությունները դժգոհ են Օսիպյանից, և իր պես «ուժեղ ձեռք» է պետք համակարգը խելքի բերելու համար:

Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Հունան Պողոսյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց:

Politik.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով