«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները». Արթուր Բաղդասարյան

Այսօր տեղի է ունեցել  ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցել են  ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարաները:

Բացելով նիստը Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՕԵԿ համագումարը ի գիտություն է ընդունել Արթուր Բաղդասարյանի՝ կուսակցության նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունը:

<<Սիրելի ժողովուրդ, հարգելի  պատվիրակներ,

Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»:

galatv.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով