Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա տղամարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող տղամարդուն։

Նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով