«Այ տիկին ջան, ջրամբարը գյուղատնտեսության համար է ստեղծվել, ի՞նչ իրավունք ունեք այդ ջուրը վերցնել». Բերբերյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ չնայած նախորդ տարին աչքի է ընկել առատ տեղումներով, սակայն Սևանից հավելյալ ջրառ են իրականացրել։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հստակ հայտարարել էր, որ 150 հէկ խախտել է ջրային նորմերը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ ամենը Դատախազությունը ստուգել է, իսկ Ջրային կոմիտեն համառորեն պնդում է, թե դրանք չեն խանգարում ջրամբարներին, այ տիկին ջան, ջրամբարը գյուղատնտեսության համար է ստեղծվել, ի՞նչ իրավունք ունեք այդ ջուրը վերցրնել ու հէկ-ի վրա օգտագործել։ Նույնն այսօր շարունակվում է, ինչքա՞ն կարելի է պատմել Գյուլնազ տատի հեքիաթները։ Հայաստանում ոռոգման համակարգի ջուրը կա, ավելցուկ էլ ունենք, Ջրային կոմիտեն խախտել է բոլոր նորմատիվները, այդ պատճառով էլ պատասխան չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Հ. Բերբերյանը և ընդգծեց, որ այս գործին պետք է միջամտեր Գյուղատնտեսության նախարարությունը, սակայն չի ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ Ջրային կոմիտեի հետ լավ հարաբերությունների մեջ է։

Զվարթ Խաչատրյան

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով