Քոչարյանի գործով դատախազն ամեն ինչ «պռավալ» է տալիս

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը նոր տեղեկություններ է հաղորդում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գլխավոր դատախազի միջև տեղի ունեցած «ռազբորկայի» մասին, որը տեղի է ունեցել Քոչարյանի գործով դատական նիստի ավարտից հետո:

Մենք արդեն գրել էինք, որ վարչապետի պաշտոնակատարը դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ մեղադրական կողմը կամա թե ակամա մատնել էր ստացած հանձնարարականի էությունը՝ դատական նիստի ժամանակ հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանավորել, որպեսզի նա հարցազրույցներ չտա և հանդես չգա հրապարակային ելույթներով:

Պարզվում է, որ այդքանով դատախազի «լյափսուսները» չեն ավարտվել: Փաշինյանին հատկապես զայրացրել է նրա կողմից դատարանի դահլիճում արված այն ակնարկը, թե բա «Մարտի 1 է եղել, հիմա ինչ-որ մեկը պետք ա պատասխան տա չէ՞ դրա համար: Շատ էլ որ ապացույցներ չկան` այն ժամանակվա երկրի ղեկավարը հաստատ մեղավոր է, իրեն էլ պետք է պատժել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, պատասխանելով Քոչարյանի փաստաբաններից մեկի հարցին, թե արդյոք գաղտնալսման բովանդակությունից պարզ չէ, որ ՀՔԾ պետը Քոչարյանի համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս առաջնորդվում է հանցավոր շարժառիթով («փակենք` թող սկսեն ցուցմունք տալ»), դատախազը անփութորեն հայտարարել է, թե իրեն չեն հետաքրքրում ՀՔԾ պետի մոտիվացիաները և այդպիսով վարկաբեկել է ամբողջ հետաքննական գործընթացը:

Մի խոսքով, գլխավոր դատախազը ամեն ինչ «պռավալ» է տվել, երեխայի պես պատմել է տան եղածը ու ոտքից գլուխ մատնել պատվիրատուին:

Նոր գաղտնալսումն էլ կարծես կնիքով հաստատել է. տեղի ունեցողը Փաշինյանի անձնական միջամտության արդյունք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Vesti.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով