Ծափահարե՛ք խեղկատակությանը, ծափահարե՛ք

Ծափահարե՛ք խեղկատակությանը, ծափահարե՛ք

Երբ հայտնի գաղտնալսման նյութը տարածվեց, հույսեր էինք փայփայում, որ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, թե դա կեղծ է ու հավատներս չէր գալիս, որ անգամ երկրի առաջին դեմքն այդքան անպաշտպան է։

Ցավոք սրտի Փաշինյանը հաստատեց, որ դա իրական ձայանագրություն է։ Նման խայտառակությունը ծիծաղի առարկա է դարձնում Հայաստանին ամբողջ աշխարհում։ Ծիծաղը ծիծաղ, բայց առավել տհաճ է պատկերացնել, թե որքան խոցելի է մեր պետական տեղեկատվական համակարգը թշնամիների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտի է հասնում, երբ երկրի առաջին դեմքն, ընդդիմադիր կերպար ընդունելով, բողոքում է դավադիր ուժերից, որ իրեն գաղտնալսել են։ Պարոն, Փաշինյան, էս երկրի համար 1 պատասխանատուն Դուք եք, ումի՞ց եք բողոքում, եթե այդքան խեղճ եք, որ գաղտնալսվում եք, ամոթից գետինը մտեք։

Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու Փաշինյանն արձագանքեց ու հուզական ֆոնով փորձեց շեղել թեման։ Պատճառը ձայնագրության բովանդակությունն էր։ Գուցե ներքին լսարանի իր համակիրները ծափ տան, բայց ամբողջ աշխարհի առաջ ևս մեկ անգամ խայտառակ եղանք, քանի որ մեր վարչապետն ակնհայտ հրահանգներ է տալիս դատական ատյաններին, նիստի դահլիճից ցածր խոսալով պահի տակ որոշում է կայացնում՝ կախված իր այդ օրվա տրամադրությունից։

Փաշինյանն ամբողջ աշխարհի առաջ հանդես է եկել որպես դեմոկրատ առաջնորդ, իսկ այս ծիծաղելի կիքսերը զրոյացնում են նրա հեղինակությունը։ Ցավալի է, բայց այս ամենը ծանր հետևանքներ է ունենալու պետության համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Paradox Media

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով