Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Загрузка...

Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանին տալ ԼՂՀ «անվտանգության գոտին» կազմող 7 շրջանից 5-ը, սակայն վերջինս հրաժարվել է։

Բելառուսական Belta-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում (հավանաբար՝ 2016-ի հոկտեմբերիյան ժողովը՝ խմբ․ )։ ՌԴ-ն ու Բելառուսը միասնական մոտեցմամբ էին հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով այնտեղ սեփական զորքերն ուղարկել։

«Ազնվորեն ասել եմ․ լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ որ վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, որ դա թույլ չենք տա։ Ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել (հավանաբար՝ նկատի ունի, որ փոխանցել են տեսակետն ադրբեջանցիներին նաև այլ առիթով՝ խմբ․ )։ Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», — պատմել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ զարմացած էր։

«Ինչու՞ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում ՀՀ-ն էլ, Ադրբեջանն էլ և ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում կլինեին։ Դա պայմանն էր, որով Ադրբեջանը կմտներ այդ կազմակերպություններ։ Ինչու՞ հրաժարվեցիք։ Լավ՝ Բելառուսը։ Ռուսաստան է երաշխավոր կանգնել, որ երբեք չի լինի պատերազմ, եթե ազատեք այն շրջանները, որոնք, դուք ընդունում եք, որ ադրբեջանական են։ Ղարաբաղի մասին չէր խոսքը», — ասել է նա։

Նա նաև պատմել է, որ կոնտակտներ է ունեցել Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ՀՀ տարածքով ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով։

«Խողովակ էին քաշում, կարծեմ, գազ էր, ու այն գնաց՝ ՀՀ-ն շրջանցելով։ «Ասում է՝ պետք է լուծել այդ խնդիրը (հավանաբար՝ Ալիևի խոսքերը նկատի ունենալով – խմբ․) , ես այդ խողովակը կանեմ, կօգնեմ վերականգնել Հայաստանը։ Փող այն ժամանակ անհաշվելի քանակով ունեին։ Ես գնացի Սերժ Ազատիչի մոտ ու փոխանցեցի առաջարկը։ Էլի հրաժավրեցին», — նշել է Լուկաշենկոն։

 

 panarmenian.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...