«Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում». Ստանիսլավ Տարասով.168.am

Загрузка...

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշն անհանգստացնող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ցածր մասնակցությանը:

Նա նշեց, որ երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և՛ մասնակցության, և՛ գրանցած արդյունքների տեսանկյունից անհանգստացնող են: Նրա բնորոշմամբ՝ իրավիճակը նույնիսկ վտանգավոր է, քանի որ ձևավորվելիք հեղափոխական խորհրդարանն ըստ էության չի ունենալու ողջ հասարակության աջակցությունը, այնինչ նրանք պետք է սկսեն երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնել, որը ստացվելու է, որ չի արժանանալու ողջ հասարակության հավանությանը, հատկապես՝ Հայաստանի երկու ակտիվ քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում: Տարասովի կարծիքով՝ իրավիճակը ոչ ստանդարտ է՝ նույնիսկ հետհեղափոխական իրավիճակը հաշվի առնելով:

«Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետև բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին, ինչու է հրաժարվել, որովհետև կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ: Այսինքն`այս մասնակցությունը, ըստ իս, ցույց է տալիս, որ հեղափոխություն չի եղել, այլ եղել է պետական հեղաշրջում:

Մասնակցությունը ցածր է, բայց քվեարկությանը մասնակցածների գերակշռող մեծամասնությունն իր քվեն տվել է Փաշինյանին, դա ևս վտանգավոր ցուցանիշ է, նույնիսկ Սերժ Սարգսյանի դեպքում նման արդյունքներ չէին լինում: Տեսականորեն, քաղաքագիտորեն ընկեր Փաշինյանը հիմք է դնում նոր ցնցումների համար, նա բոլշևիկի նման է գործում` եկավ ու սկսեց պատմության հետ հաշիվներ մաքրել` Քոչարյանին կալանավորեց, Խաչատուրովին հանեց, ռուսական ընկերությունների դեմ կոռուպցիոն ռիսկեր ի հայտ բերեց, Սերժ Սարգսյանին մի կողմ ուղարկեց:

Բայց կան հայտարարություններ, լոզունգներ  բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, որի կարիքն իսկապես կա, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել: Արդեն դեկտեմբեր ամիսն է, կես տարի է անցել, այս ընթացքում  կարելի էր համապատասխան փորձագետների օգնությամբ գոնե կառավարման արդյունավետ ծրագիր, բարեփոխումների փաթեթ ներկայացնել:

Բայց ես միայն լոզունգներ եմ լսել: Չի բացառվում, որ նոր ուժ հայտնվի, չի բացառվում, որ նոր ցնցումներ լինեն, նախադրյալներ են ստեղծվում նոր անկայունությունների համար»,- ասաց Տարասովը: Դիտարկմանը, թե կա կարծիք, որ մասնակցությունը քիչ է, քանի որ նախկին իշխանությունների դեպքում ընտրախախտումների` ընտրակաշառքների ազդեցությամբ են շատ ընտրողներ գնացել ընտրատեղամասեր՝ դրանով իսկ ապահովելով մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ, Տարասովն ասաց, որ որքան հասցրել է հետևել, այս անգամ ևս եղել են ընտրախախտումներ:

«Ի դեպ, մասնակցության ցուցանիշն այնքան քիչ է, որ չեմ կարծում, որ միայն այդ գործոնի ազդեցությունն է: Կա հիասթափություն քաղաքական ներկայիս գործընթացներից»,- նման վստահություն հայտնեց Տարասովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը դուրս գա այս վիճակից: «Անհանգստությամբ ենք հետևում այն ամենին, ինչ կատարվում է»,- ասաց նա:

Նմանատիպ նորություններ

Աղբահանության խնդիրը մնում է չլուծված... Ահազանք Դավիթաշեն գյուղից: Բնակիչները բողոքում  են,որ  արդեն մեկ շաբաթ է աղբահանության մեքենա չի մտնում   Դավիթաշեն գյուղ: «Աղբի սարերը ,որ ...
Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի ... Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղ...
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնա... ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սերժ Սարգսյանի հետ է ...
Նա մնացել է այն ղեկավարը, ով կարող է իր շուրջը հավ... Սերժ Սարգսյանին Ծիծեռնակաբերդում նկարող տասնյակ տեսախցիկներն ապացույցն էին այն բանի, որ նրա անձի հանդեպ լրագրողների հետաքրքրությունը եռապատկվել է,...
«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ`... «Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը ...
«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր հ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից ...
«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետո... Տեղյակ ենք` -Մարդը` իր ենթագիտակցական համակարգով` -Չակրաներով, քվանտային արձագաքներով. -Կախված է իր բնավորության առաջնային գծից. Հ.Գ. -Եթե գտ...
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանութ... Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...