Էքսկլյուզիվ ՀԵՐԹՈՎ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ․ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ.hraparak.am

Հենց նոր տեղեկացանք, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
ՀՀ իշխանությունները չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով