Ծնողն ահազանգում է դպրոցում իր երեխային բռնություն ենթարկելու մասին

Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանն ահազանգում է, որ իր երեխային բռնության են ենթարկել: Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է  հարցին հասարակական հնչեղություն հաղորդել.

«Երևանի թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը երեխայիս ծաղրել է: Ճի՞շտ է  16 տարեկան երեխային իր հասակակիցների մոտ «համբալ», «ոջլոտ» անվանելը ուսուցչի կողմից : Նա ասել է՝ տես ինչ մատանի եմ հագել և խփել է երեխայի գլխին»:

Ծնողը հայտարարել է, որ որ մայիս ամսից ուսուցիչները բաժանվել էին խմբերի, դպրոցում եղել է ներքին լարվածություն: Հոկտեմբերի 1-ին ուսուցիչները հայտարարել էին դասադուլ:

«Ինչպե՞ս կարելի է տղա երեխաներին վիրավորել: Ուրիշ դասարաններում ևս կան բողոքներ: Ուսուցիը հորդորել է մեր երեխաներին մասնակցել համասեռամոլների շքերթի: Տղա երեխաները պաշտպանել են իրենց պատիվը: Մենք ունենք դասի ձայնագրություններ, և ոչ մի ձայնագրության մեջ ոչ մի դասապրոցես չլսեցի: Ուսուցիչն ասում էր, որ չսովորողների համար 8 միավորն արժի 80 հազար դրամ, 9-ը՝ 90 հազար դրամ, 10-ը ՝100 հազար դրամ»,- հայտարարել է երեխայի ծնողը:

Կինը դիմել է ոստիկանություն, և այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լամարա Մանուկյանի խոսքով՝  ԿԳ փոխնարարաը եկել է դպրոց, բայց դեռ հարցը չի լուծվել:

«Ֆիզիկական բռնությունը հասցնում է հոգեբանական վնասներ: Կախված տարիքից՝ տարբեր է դրա ազդեցությունը: Ֆիզիկական բռնությունը, ցավոք, վերածվում է դաստիարակության մեթոդի, սակայն  բռնությունը երեխայի անձի զարգացման խաթարման կբերի: Երեխաների մոտ սրվում են տագնապները վախերը, չեն կարողանում ուտել, քնել, կարող է սրվել հոտի և համի զգացողությունը, կարող է առաջանալ դող, մոտիվացիայի բացակայություն»,- այս համատեքստում նշել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանը:

Հոգեբանի խոսքով՝ դեռահասության տարիքում ֆիզիկական բռնությունը հագնեցնում է դեպրեսիայի.

«Նոր որոշում կայացնելը իրենց համար սարսափելի է. նրանք գտնվում են ծեծի լծի տակ, կարող է լինել ինքնասպանության փորձ, դեղորայքային կախվածություն: Լավ սովորող երեխան չի կարողանում նոր միջավայր մտնել: Եթե երեխան բռնության է ենթարկվել դպրոցում, նա չի ցանկանա հաճախել դպրոց, չի հաղորդակցվի ոչ ոքի հետ: Այդ ժամանակ պիտի փոխվի դպրոցը, պիտի երեխան լինի այնպիսի միջավայրում, որ ռեալիզացված լինի: Երեխաները պիտի վտսահ լինեն, որ կա մի միջավայր որտեղ իրենց սիրում, վստահում են»:

 

shantnews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով