Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության միջոցով 2016 թ-ի ապրիլին ձեռք է բերել հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող ու գաղտնալսող սարքեր: Այս մասին հայտնի է դառնում միջազգայնագետ – ամերիկանագետ Սուրեն Սարգսյանի կողմից տեղադված փաստաթղթերից, որոնք հրապարակվել են Wikileaks-ի կայքում:
Այդ սարքերը, ըստ փաստաթղթի, վերծանում են հեռախոսի գաղտնաբառը, ներբեռնված ծրագրերի պարունակությունը, կատարում մարդու անձնական տեղեկատվության գաղտնիությունը խախտող գործողություններ: Թե ինչի համար է ներկրվել այս ամենը, դեռ հստակ չէ: 24News-ը կփորձի առաջիկայում ստանալ պարզաբանում Միացյալ Նահանգների դեսպանությունից:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
24news.am
Նմանատիպ նորություններ:
Կանոնակարգը չափազանց վտանգավոր կարգավորում է պարունակում եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս խուսափե...
Ռուսաստանի հայ համայնքը և Հայ Առաքելական Եկեղեցին պարտավոր են արձագանքել Կիլիրի ադրբեջանամետ զառանցա...
Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ի...