Դիվանագիտական սկանդալ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներմուծել է գաղտնալսման և վերծանման սարքեր

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության միջոցով 2016 թ-ի ապրիլին ձեռք է բերել հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող ու գաղտնալսող սարքեր: Այս մասին հայտնի է դառնում միջազգայնագետ – ամերիկանագետ Սուրեն Սարգսյանի կողմից տեղադված փաստաթղթերից, որոնք հրապարակվել են Wikileaks-ի կայքում:

Այդ սարքերը, ըստ փաստաթղթի, վերծանում են հեռախոսի գաղտնաբառը, ներբեռնված ծրագրերի պարունակությունը, կատարում մարդու անձնական տեղեկատվության գաղտնիությունը խախտող գործողություններ: Թե ինչի համար է ներկրվել այս ամենը,  դեռ հստակ չէ: 24News-ը կփորձի առաջիկայում ստանալ պարզաբանում Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Thumbnail

24news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով