Դիմում եմ հատկապես «հեղափոխական» և «հեղափոխությամբ» ու իր առաջնորդով մինչև ականջները հիացած ընկերներիս, հարազատներիս, ծանոթների և բարեկամներիս

Քանի որ վաղը և մյուս օրը անմասն եմ մնալու որևէ քաղաքական գրառում անելուց, այդ իսկ պատճառով ցանկանում եմ ամփոփիչ գրառում անել․․․․

Դիմում եմ հատկապես «հեղափոխական» և «հեղափոխությամբ» ու իր առաջնորդով մինչև ականջները հիացած ընկերներիս, հարազատներիս, ծանոթների և բարեկամներիս․

Այն ատելությունը, որը հիմա ունեք Հայաստանի հանրապետական կուսակցության և վերջինիս հանդեպ քաղաքական հավատարմություն (ի դեպ հավատարմությունը հիմա հազվադեպ գտնվող բնավորության գիծ է) ցուցաբերած քաղաքական գործիչների նկատմամաբ, ուզում եմ ասել, որ մեղմ ասած զուր է։

Դեկտեմբերի 9-ին, դուք կատարելու եք ընտրություն, ու վստահ եմ ոչ ամբողջ խորությամբ գիտակցված, ինչպես ամբողջ խորությամբ չգիտակցեցիք այն, ինչ արվեց ապրիլ ամսին։

Որքան էլ դժվար լինի ըմբռնել ասածս, ամեն դեպքում աշխատեք ընթերցել և հասկանալ․․․Այն, ինչ ձեզանում անվանվեց «հեղափոխություն» և դրա միակ հերոս հռչակվեց պատգամավոր Փաշինյանը, իրականաում այդքան էլ այդպես չէ․․․այդ «հեղափոխության» հիմնական հերոսը ՀՀԿ-ն էր․․․այո․․․հիմնական հերոսը․․․որովհետև տաս տարի լինելով իշխանություն, կարողացավ այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ կայացավ քաղաքացիական հասարակություն, որտտեղ երթերի և ցույցերի ազատությունը լիարժեք երաշխավորված էր, որտեղ խոսքի ազատությունը գրեթե բացարձակ իրավունք էր և հակաիշխանական ԶԼՄ-ները պետական դավաճանության մեջ չեին մեղադրվում։

Գուցե դժվար է ընկալել, բայց հավատացեք, որ այս ամենն անիրագործելի էր լինելու, եթե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանուն ժողովրդի չլքեր պաշտոնը․․․ոչ մի կայացած առաջնորդ, հանուն սեփական ժողովրդի և իր երկրի ժողովրդավարական համբավի ընդիմադիր ու երկրի համար բացի բարձրակոչ հայտարարություններից ոչինչ չարած պատգամավորի սխալը չէր դարձնի ճիշտ․․․․հաճախ են հետս բանավիճելուց հեգնանքով ասում « ձեր ՀՀԿ-ական շախմատիստները կրվան հա՞»

Չէ հարգելիներս, մերոնք պրոֆեսիոնալ են, մերոնք «չկրվան», մերոնք զիջեցին շախմատային պարտիան։

Կոչ եմ անում առաջիկա ընտրություններին քվեարկել գիտակցված․․․որոշ ժամանակ անց, ձեր ընտրյալ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռանալու պահանջ եք ներկայացնելու, բայց նա ինքնակամ չի գնա, հավատացեք․․․կատարեք այնպիսի ընտրություն, որ Հանրապետական կուսակցության պես աջակից ունենաք։
Vigen Sargsyan/Վիգեն ՍարգսյանԷդուարդ Շարմազանով \ Eduard SharmazanovArmen AshotyanHayk Mamijanyan,Arpine HovhannisyanShushan PetrosyanՄարգարիտ ԵսայանArusyak Poghosyan և այլ նվիրյալ ՀՀԿ-ականներ հաղթանակ եմ մաղթում, որովհետև հաղթել Դուք ուղղակի պարտավոր եք։
Աստված Ձեզ պահապան

 

Գրառումը՝  Robert Hayrapetyan-ի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով