«Իրատես» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել:
«Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաեւ, որը մերժել է առաջարկը: Ի դեպ, վերջինս նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով:
Վերջինս ասաց նաեւ, որ նույն պատկերն է նաեւ Շիրակում: «Այն մարդիկ, որ գաղափարական ընդգծված կեցվածք չունեն, բայց «եղանակ փոխող են», համաձայնել են ԲՀԿ-ի առաջարկին ու թեւերը քշտած գործի լծվել: Թե ինչ ներքին պայմանավորվածություն կա, ոչ ոք չգիտի, բայց գիտենք, որ հնարավոր բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել»,- վստահեցրեց մեր աղբյուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: