Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից առաջադրվում եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Երևանի #2` Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ տարածքում: Որոշումը կայացրել եմ ընկերներիս հետ խորհրդակցելուց հետո՝ նրանց հորդորով

Ատոմ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան  էջում գրել է.

Սիրելի բարեկամներ

Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից առաջադրվում եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Երևանի #2` Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ տարածքում: Որոշումը կայացրել եմ ընկերներիս հետ խորհրդակցելուց հետո՝ նրանց հորդորով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր երազած Հայրենիքը կառուցելու գործում նոր՝ խելացի, լուսավոր ու փարձառու մարդկանց պահանջ կա, ժամանակը չի սպասի: Մինչ այժմ գործունեություն ծավալելով կրթության, գիտության, երիտասարդության, Հայաստան-Սփյուռք կապերի ու պետական կառավարման ոլորտներում՝ կուտակել եմ ծանրակշիռ փորձ, գիտելիքներ, որ կարող եմ տեղափոխել երկրիս հիմնական քաղաքական մարմին՝ Ազգային Ժողով:

Կողմնակից լինելով մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին՝ կոչ կանեի հենց այս փուլից ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացներում, ստանձնել որոշակի պատասխանատվություն, օգնել մտավորական-թեկնածուներին, իսկ ինքս կապահովեմ բոլորիդ ներգրավվածությունը կարևորագույն որոշումների կայացման գործընթացներում նաև ընտրություններից հետո:


Եվ ուրեմն՝ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով