Թալիբանը, օրինակ, գրեթե նույն բանն է ասում. իրենք էլ չեն սիրում իրենց երկրի իշխանություններին, դրա համար օր մի տեռակտ են անում, ու արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, ոստիկաններ, խաղաղապահ զինվորներ

Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ անդամ Մելինե Հայրապետյանի գրառումը.

«Սասնա Ծռերը որոշեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծեցին իրենց կուսակցությունը, ակտիվորեն աշխատում են տարածքային կառույցների ստեղծման ուղղությամբ:

Սովորական անտեղյակ ընթերցողի համար այս նախադասությունը շատ բնական կթվար, այնինչ հեռու-հեռավոր Աֆղանստանում Թալիբան խմբավորման մի զինյալ, սա լսելով, բարկությունից մի տեռակտ հաստատ կաներ, թե ինչի համար ինքը իր երկրում ահաբեկիչ է համարվում, իսկ Հայաստանում ահաբեկիչներին մեծարում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն ինչ ենք անում մենք, ինչ է անում մեր կառավարությունը.

Ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, մեր երկրում ահաբեկիչները համաներվում են, Ազգային ժողովի պատգամավորի երաշխավորությամբ ազատ են արձակվում, կուսակցություն են ստեղծում, մասնակցելու են ընտրություններին:

Թալիբանը, օրինակ, գրեթե նույն բանն է ասում. իրենք էլ չեն սիրում իրենց երկրի իշխանություններին, դրա համար օր մի տեռակտ են անում, ու արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, ոստիկաններ, խաղաղապահ զինվորներ: Իրենք էլ են ուզում իրենց երկրի լավը: Ի՞նչով են պակաս սասնա ծռերից որ: Ոչ մի բանով, չէ՞:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, թալիբներին հաջողվեց տապալել իրենց պետությունը, նորը ստեղծել ու ավերել հիմնահատակ: Էստեղ ծռերը նույնիսկ կարող են որպես հաջողության պատմություն վերցնել: Հետո կլինի մի մարդ, որը հաստատ համաներումով ազատ կարձակի սահմանադրական կարգը տապալածին:

Կանեն, չէ՞:

Իհարկե կանեն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով