Daily Archives: 21.11.2018

Դեռևս հունիսին էի զգացել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ․ Ստեփան Դանիելյան

«Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ։ Դրա նախադրյալներն արդեն երևում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։ ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տևական ժամանակ անց ՀՀՇ-ն «հհշ» դարձավ, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ այդ գործընթացը սրընթաց կերպով… Կարդալ ավելին »

Ո՞ւմ ձեռք չի տալիս, որ Մանվել Գրիգորյանը խոսի․․․ Մարտի 1-ից yerevan.today

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին արդեն որերորդ անգամ ահազանգում է փաստաբանը։ Ունի մոտ երկու տասնյակ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, փտախտի և հաղթահարած ուռուցքային պրոցեսի վերսկսման վտանգ և այլն։ Բժիշկը հայտնում է, որ կյանքին իրական վտանգ է սպառնում բանտային սահմանափակ պայմաններում։ Սակայն շարունակում են պահել կալանքի տակ։ Ամենաուշագրավն այն է, որ կալանավորման հնգամսյա… Կարդալ ավելին »

Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում տեղի չի ունենա. Մակունցը մերժել է առաջարկը

ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։ Լիլիթ Մակունցի ղեկավարած կառույցից հայտնել են, թե  Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի։ Վահագն Մարգարյանի… Կարդալ ավելին »

«Ժամանակն է, որպեսզի Հայաստանը լրջորեն վերանայի իր հարաբերությունները Բելառուսի հետ». ադրբեջանագետը՝ զենքի վաճառքի մասին

Նոյեմբերի 19-ին  Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։ Ադրբեջանագետ, պատմաբան  Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի կողմից… Կարդալ ավելին »

«Փաշինյանը երեկ գծել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նահանջի ճանապարհը՝ ասելով, թե այդ պաշտոնը երրորդական է, չորրորդական է». Աշոտյան

«Չմոռանանք` ինչից է սկսվել կինոն, ժողովո՛ւրդ, սերիալի հոգեբանությամբ չապրենք քաղաքականության մեջ: Ո՞րն է սերիալի հոգեբանությունը, որ երբ նոր սերիան տեսնում ես, հները մոռանում ես միանգամից: Այս սերիալը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները սերիալը, սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՊԿ հանդեպ ոչ պատշաճ, ոչ հարգալից, ոչ պատեհ վերաբերմունքից: Օդից… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Երևանոմ. քաղաքացին շշով լի բենզինով փորձել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է, ով ոստիկաններին հայտնել… Կարդալ ավելին »

Ինչու Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում են նախագահականից

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին. «Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում ՀՀ նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:… Կարդալ ավելին »

Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից, բայց ոչ մշտապես։ «Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց ոչ մշտապես։ Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց, երեխեք, սա մեր երկիրն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Կոստանյանը։ Հիշեցնենք, որ նախկինում Կոստանյանն… Կարդալ ավելին »