Daily Archives: 21.11.2018

Վայ Նիկո՜լ, սաղ հեչ, քյոլածդ հասարակությունն ա մեղկ

Զգացե՞լ եք՝ Նիկոլի՝ ժողովրդի《բերնի գյոլը》ստուգելու պրոցեսը միայն իրեն ա ձեռնտու։ Ընդունում ա մի խայտառակ որոշում, դա այլոց բերանով դնում ա հասարակության քննարկման օրակարգում։ Եթե հասարակությունը զգում ա, որ սա իրեն էշի տեղ է դնում, ասում է՝ սիրելի ժողովու՛րդ, հանուն Ձեզ, ես կհրամայեմ հրաժարվել այդ որոշումից, իսկ եթե հասարակությունը չի գիտակցում, թե կոնկրետ որտեղ ա《քցվում》փաշիստական որոշումը… Կարդալ ավելին »

Մի օլիգարխի մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Այսօր ԱԺ-ում գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց  Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցը: Ինչպես ներկայացրել է  ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով Հայաստանը ներգրավելու է 50 մլն դոլար վարկային միջոցներ, այսինքն լրացուցիչ արտաքին պարքի ավելացում տեղի կունենա,… Կարդալ ավելին »

Արմեն Ռուստամյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ կառավարությունն իր խոստումները 100%-ով կատարել է: «Կատարված է այն, որ նախորդ ռեժիմի վերադարձ չկա: Այդքանը կատարված է, դա կարելի է համարել 100%»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, սակայն, որ չի կարելի ասել, որ ժողովրդի համար ավելի բարեկեցիկ կյանքն ապահովված է: Ա.Ռուստամյանի խոսքով՝… Կարդալ ավելին »

Կինը դանակահարել է ամուսնուն, ապա փորձել ինքնասպան լինել

Ընտանեկան հերթական վիճաբանությունը Մասիսում ունեցել է արյունոտ զարգացում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, ով խնդրել է շտապ ոստիկան ուղարկել՝ նշելով, որ մարդ է դանակահարել, ապա թույն խմել։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ընտանեկան վիճաբանության արյունոտ զարգացման է ականատես դարձել։ Պազրվում է ուշ ժամի ամուսինների միջեւ վիճաբանություն է սկսվել կենցաղային… Կարդալ ավելին »

Օրերս պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը մահացավ

Նոյեմբերի 3-ին, ժամը 14.10-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում բախվել էր «Հելի» մակնիշի կայանված ամբարձիչին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 20-ին ուղևորուհիներից մեկը՝ 1937 թ. ծնված Սվետլանա Սիմոնյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Դավիթ Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին

Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ, գերմանական հրամանատարության ներքո, ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները( Պատվիրակությանը դիմավորել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը։ Նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Քեմփ Մարմալ ռազմաբազայիհրամանատարության հետ։ Հրամանատարության շտաբում գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հյուսիսայինհրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող ծառայության առանձնահատկությունները և խնդիրները,տարածաշրջանային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև և ռազմաքաղաքական հարցերի լայն շրջանակ։ Հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել էհայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր, ծանոթացել մարտական հերթապահության կրմանպայմաններին։ Խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարԴավիթ Տոնոյանը անձնակազմին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական գործընթացները և զինված ուժերի բարեփոխումների ընթացքը,միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում խաղաղապահ առաքելությունների նշանակությունը։ ԴավիթՏոնոյանն անդրադարձել է նաև խաղաղապահ զինծառայողների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնել նրանց բարեխիղճծառայության համար։  

2018թ. ընթացքում հանրապետության բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով  հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին: ՀՀ քրեական… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Կարեն Գրիգորյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                … Կարդալ ավելին »

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին․ Մաս 2-րդ

Հարց․ Վստահ եմ՝ ծանոթ եք տարբեր մեկնաբանությունների, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները Հայաստանի կողմից նախաձեռնված գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ գործընթացը չէին համարի ՀԱՊԿ-ի վարկանիշի դեմ ուղղված քայլ, եթե ՀՀ իշխանությունները դա կազմակերպեին այլ ձեւով: Ճշմարտության հատիկներ չկա՞ն այդ քննադատություններում: Զոհրաբ Մնացականյան․ Մեկնաբանությունները կարելի է տանել մի ուղղությամբ, կարելի է տանել նաեւ մեկ այլ ուղղությամբ, որը… Կարդալ ավելին »

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Հարգելի՛ գործընկերներ, նախարարներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր մենք հավաքվել ենք՝… Կարդալ ավելին »