«Փաշինյանը երեկ գծել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նահանջի ճանապարհը՝ ասելով, թե այդ պաշտոնը երրորդական է, չորրորդական է». Աշոտյան

«Չմոռանանք` ինչից է սկսվել կինոն, ժողովո՛ւրդ, սերիալի հոգեբանությամբ չապրենք քաղաքականության մեջ: Ո՞րն է սերիալի հոգեբանությունը, որ երբ նոր սերիան տեսնում ես, հները մոռանում ես միանգամից: Այս սերիալը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները սերիալը, սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՊԿ հանդեպ ոչ պատշաճ, ոչ հարգալից, ոչ պատեհ վերաբերմունքից:

Օդից չի ընկել թեման: Թեման դարձել է թեմա, որովհետև այդ մարդկանց՝ Ռուսաստանի գլխավորությամբ, չեն զգուշացրել, Խաչատուրովին հետ չեն կանչել, նոր գործ հարուցել, բնականաբար, այդ պրոբլեմն արել են ներքաղաքական շահարկումներից ելնելով, հիմա հետևանքների դեմ պայքարում ենք ազգովի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է հիմա պետք «ֆռռացնել, որ ինքը մեր մաչոն ա, քաղաքական Դեն Բիլզերյանն ա, հելնում պայքարում ա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա.Աշոտյանը նշեց, որ Փաշինյանը երեկ գցել է դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նահանջի ճանապարհը՝ ասելով, թե այդ պաշտոնը երրորդական է, չորրորդական է:

«Բա եթե տենց հաթաթաներ ես տալիս Բելառուսի նախագահին, որ այնպես չէ, որ սիրահարված է եղել Հայաստանին ու շատ է սիրում մեր պետական շահերը, ու մենք միշտ պայքարել ենք այնտեղ, պարզապես շոուներ չենք արել, արդյունք ենք ունեցել: Էս մարդը շոու է անում, արդյունքը կտեսնենք»,- ասաց Ա.Աշոտյանը:

Մանրամասներն 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով