Daily Archives: 07.11.2018

Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է

Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե… Կարդալ ավելին »

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾ ԷԴԳԱՐԸ 2 ԱՄՍԻՑ ՊԵՏՔ Է ԶՈՐԱՑՐՎԵՐ

Ավտովթարի հետեւանքով մահացած 20-ամյա Էդգար Հունանյանը Հրազդան քաղաքից էր, 2 ամսից պետք է զորացրվեր: Այս պահին Էգդարի դին տեղափոխում են Հրազդան: Հարեւանները պատմում են, որ Էդգարը տան միակ տղան էր, ունի 2 քույր եւ մի քանի օր առաջ էր արձակուրդից վերադարձել զորամաս: Ծնողներին ու երկու քույրերին տեսել եւ ասել էր. «Բան չմնաց, շուտ կգամ»: ՊՆ… Կարդալ ավելին »

Այն ժամանակ էլ էի Սերժ Սարգսյանի զինվորը, հիմա էլ․ Շարմազանով

«Դեռ կնիքով որոշում չունենք, բայց կուսակցությունում տրամադրվածությունն այս պահին ընտրություններին մասնակցելն է, իսկ ՀՀԿ-ի հիմքը միշտ եղել է գաղափարախոսությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ քաղաքական թիմը մնացել է, բոլոր տեղերում իրենք ունեն ակտիվիստներ։  

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն․ Մ․ Բիչախչյան

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության… Կարդալ ավելին »

Նվազագույն աշխատավարձի չափը կպահպանվի

ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովներում այսօր քննարկվեց բյուջեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Պետբյուջեից իրականացվող պետական ծրագրերն ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր.« 2019թ-ին նախատեսում ենք երկրորդ երեխայի ծննդյան դեպքում… Կարդալ ավելին »

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Ափսոս երեք էջերս չեն գործում որ միանգամից 100000-ից ավել մարդիկ տեսնեին, այս էջս նոր է և հետևորդները քիչ են, այդ պատճառով կխնդրեմ հնարավորինս արագ և շատ տարածեք այս լուրը… Արդեն երկրորդ աուտիկ երեխան է կորում, նախորդին էդպես էլ չգտան… Իսկ հեռուստաընկերություններին և մեդիա դաշտին կխնդրեմ նույնպես անմասն չմնալ, ինչպես միշտ Արշակ Զաքարյանի ֆեյսուքյան էջից

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենան գլորվել է ձորը, մեքենայում եղած 21 զինծառայողներից 4-ը զոհվել են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում (թարմացվող

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության,… Կարդալ ավելին »

«Հայաստանի անալգինները միշտ ազդել են, եթե դրանք գնված են այն դեղատնից, որը չի կեղծել». Ինչու է Արսեն Թորոսյանը ֆրանսիական դեղ խմում, երբ կա հայկականը

  Արա Մինասյանին չկալանավորելու հետ կապված այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ասաց, որ դատաիրավական գործընթացներով չի հետաքրքրվել: Նա ասաց, որ Քննչական կոմիտեն պետք է ունենա փաստեր՝ գործը դատարան ուղարկելու համար, եթե դիմել է, ուրեմն կան բավարար փաստեր: Aravot.am-ի հարցին՝ նախկինում պատգամավորները, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, բողոքում էին դեղերի որակից:… Կարդալ ավելին »

«Ադրբեջանցու, կապույտ մազերով աղջկա հետ շփվելն անբարոյականություն համարողները թող դուրս գան ընկերներիս ցանկից». Անի Խաչիկյան

«Բանը… մեկնաբանությունների հատվածը փակ էր, սենց գրեմ․․․ եթե մարդ կա ընկերներումս, որը կարծումա, որ թուրքի կամ ադրբեջանցու կամ ասենք սևամորթի, կամ կապույտ մազերով ծխող աղջկա հետ շփվելը, սիրելը, ընկերություն անել և այլն անբարոյականությունա կամ ազգային դավաճանություն և այլ պաթոլոգիաների մեջ են ընկնում ուրիշների կյանքի մեջ քիթը խոթելով, խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից, ես… Կարդալ ավելին »