Նվազագույն աշխատավարձի չափը կպահպանվի

ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովներում այսօր քննարկվեց բյուջեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ:

Պետբյուջեից իրականացվող պետական ծրագրերն ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր.« 2019թ-ին նախատեսում ենք երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150 հազար դրամի չափով 2018-ի 50 հազարի փոխարեն: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: Իսկ նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 հազար դրամ:

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ծրագրով 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ, նախորդ տարի կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ, այստեղ ծախսերի նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով »,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։ Կենսաթոշակային ապահովության մասով նախատեսվում է 222 մլրդ 863 մլն դրամի հատկացում. նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմել է 12 մլրդ 393 մլն դրամ Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ-ին տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ, և փոխհատուցում կստանա մինչև 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով