«Թագը գլխիցդ անպակաս». «գողականների» նվերը Փաշինյանին

 

Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՌԴ-ում բնակվող, ծնունդով Իջևան քաղաքից Գարիկ անունով մի տղամարդ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Այդ տեսանյութի տարածումից երեք օր անց նույն անձը նոր տեսանյութ է տարածում, որտեղ արդեն ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից՝ նրան անվանելով  «թագավոր» և մաղթելով, որ «թագը նրա գլխից անպակաս լինի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տեսանյութի տարածումից հետո մեր խմբագրություն ստացած նամակով նրա տեսանյութում ելույթ ունեցող քաղաքացու բարեկամ ներկայացած ոմն  Մակիչ հատնել է, որ իրականում ռուսաստանցի գողականներն են ստիպել իր բարեկամին, որպեսզի ներողություն խնդրի և այդ կապացկությամբ տեսանյութ նկարի, որը պետք է նախկին տեսանյութի չափ տարածվի  համացանցում:

Հիշեցնենք, որ ժամանակին նման միջադեպեր են եղել նաև Սերժ Սարգսյանի անվան հետ կապված: Նրա իշխանության վերջին տարիներին մի քանի քաղաքացիներ վիրավորական տեսանյութեր էին հրապարակել համացանցում, որից հետո նորից քրեականների միջոցով ստիպում էին այդ մարդկանց ներողություն խնդրել և նվաստացնում էին նրանց:

 

Այս տեսանյութում առկա են 18+ հայհոյանքներ:

 

 

Աղբյուրը՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով