Նիկոլը հիմա չի լսի իմ խորհուրդները, քանզի ես նրա ամենասուր, բայց նաև ամենասրտացավ քննադատներից եմ, բայց երբ հասկանա, որ ես ճիշտ էի առնետներն արդեն հասցրած են լինելու կործանման եզրին հասցնել իր իշխանությունը

Սահմանադրությունն ու օրենքները բռնաբարելով, սեփական խոստումներն ու տեսակետները փոխելով ու սեփական ժողովրդին խաբելով՝ Նիկոլը փաստացի զոռբայությամբ զավթեց իշխանությունը և այսօր էլ դնում է իշխանության բռնազավթման վերջնակետը, դարձյալ զոռբայությամբ հասնելով գերծող, լեգիտիմ խորհրդարանի լուծարմանը…

Բայց ամենասարսափելին այն է , որ լինելով անսկզբունքային մարդ, Նիկոլը փաստացի ձևավորում է անսկզբունքային մարդկանց, դավաճանների ու անգաղափար մարդկանց իշխանություն, խրախուսելով դավաճանությունը , որպես երևույթ:
Ես չեմ հավատում, որ անսկզբունքային և արժեհամակարգ չունեցող մարդիկ կարող են սիրել սեփական պետությունն ու ժողովուրդը և անկեղծորեն ծառայել այդ նույն ժողովրդին ու պետությանը:

Փաստն այն է, որ Նիկոլն իր շուրջն է համախմբում ՀՀԿ-ին դավաճանող, Լուսավոր Հայաստանին դավաճանող, սեփական հայացքներն ու տեսակետները դավաճանող և հանուն իշխանության և պաշտոնի գրեթե որևէ սրբություն չճանաչող մարդկանց, որոնց մեծ մասը մի «գեղեցիկ» օր էլ սեփական կաշին փրկելու համար ամենավճռական պահին դավաճանելու են Հայաստանը՝ Կարևոր պահին վերցնելու են իրենց ընտանիքներն ու փախնեն Հայաստանից, մեր ժողովրդին ու նույն Նիկոլին թողնելով թշնամու հետ դեմ հանդիման:

Սա հիմա Նիկոլը չի հասկանում, քանզի ինքն էլ է էյֆորիայի մեջ, քանզի հաջողություններից ընկել է ոգևորության և մեծամտության գիրկը ու չի տեսնում, որ նախկին իշխանությունները տակից օգտագործած և կրծած դավաճանները աննկատ տեղավորվում են իր իշխանության փափուկ մասերում և էդ նույն առնետների պատճառով մի օր էլ իր իշխանությունն է փլվելու, իսկ այդ առնետներն այդ ժամանակ փախնելու են և Նիկոլը միայնակ պատասխան է տալու ժողովրդի առաջ:

Նիկոլը հիմա չի լսի իմ խորհուրդները, քանզի ես նրա ամենասուր, բայց նաև ամենասրտացավ քննադատներից եմ, բայց երբ հասկանա, որ ես ճիշտ էի առնետներն արդեն հասցրած են լինելու կործանման եզրին հասցնել իր իշխանությունը:

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով