Իրանի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆաթիմա Հոսեյնին ձայների մեծամասնությամբ Ասիա-Օվկիանիա խմբին անդամակցող երկրների խորհրդարանների կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Միջխորհրդարանական միությունը հիմնադրվել է 1889թ.՝ խաղաղության հաստատմանը նպաստելու և աշխարհի խորհրդարանների միջև երկխոսությամբ ժողովուրդների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
Միության կենտրոնակայանը Ժնևում է և ներկայիս 178 խորհրդարաններ են անդամակցում այս միությանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Parstoday