Daily Archives: 26.10.2018

Միտումնավոր վրաերթի են ենթարկել 4news.am կայքի լրագրողին. Տեսանյութ. Լուսանկարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Կեցցե՛ Հայաստան» ակցիայի ժամանակ: 36 QQ 666 մակնիշի ավտոմեքենայի վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել 4news.am կայքի լրագրող Լիլիթ Պետրոսյանին, որը ստացել է ոտքի եւ թեւի շրջանում մարմնական վնասվածք՝ սալջարդ։ Նշենք, որ վարորդը դիմել է փախուստի, բայց լրագրողները հասցրել են ֆիքսել եւ մեքենայի համարանիշները եւ վարորդին։ Լրագրողը հաղորդում է տվել… Կարդալ ավելին »

Վրաերթի են ենթարկել լրագրողին իր աշխատանքային պարտականությունները կատարելիս

Այսօր` Ֆրանսիայի հրապարակի հարակից փողոցներում, կայացած ակցիայի ժամանակ, 4news.am-ի ֆոտոլրագրող ` Լիլիթ Պետրոսյանին,  կիա մակնիշի 36QQ666 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի դեպքի վայրից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Ֆրանսիայի հրապարակին հարող փողոցները

Մի խումբ քաղաքացիներ այսօր տասական րոպեով փակում էին Ֆրանսիայի հրապարակին հարող փողոցները՝ «Կեցցե՛ Հայաստան» կարգախոսի ներքո: Նրանք պահանջում էին՝ բարեփոխումներն իրականություն դառնան. քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ պայքարում է հակահեղափոխության դեմ: «Մենք չենք ուզում հակահեղափոխություն, մենք ուզում ենք, որ երկրում լինեն բարեփոխումներ, որոնք նոր կառավարությունը խոսք է տվել: Չակերտավոր հեղափոխություն եղել է, բայց սա… Կարդալ ավելին »

Ո՞վ է Փաշինյանի նոր խորհրդականը, և ի՞նչ կապ ունի նա քաղաքապետի հետ

Հոկտեմբերի 18-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արտակ Գասպարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Արտակ Գասպարյանը քաղաքապետ Հայկ Մարությանի վաղեմի ընկերն է։ Վերջին 20 տարիների ընթացքում բնակվել է Մոսկվայում, և որևէ կապ չի ունեցել հայաստանյան քաղաքական դաշտի հետ, Ռուսաստանում նույնպես չի զբաղվել քաղաքականությամբ․ եղել է դերասան և պրոդյուսեր, «Քոմեդի… Կարդալ ավելին »

ՆՈՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՆԳԱՄ ՀԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում կրկին կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, սակայն մեծ է հավանականությունը, որ այն այս անգամ էլ չի ընդունվի։ Ավելին՝ կան տեղեկություններ, որ գուցե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը չհաստատվի՝ որոշ պատգամավորներ «հիվանդ» լինեն կամ երկրից բացակայեն, իսկ ՀՀԿ-ականները մտադիր են նախորդ անգամվա պես բոյկոտել նիստը։ Եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի մոբիլիզացնել հեղափոխականներին… Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանը «փայլեց» հերթական առաջարկով. աջ ղեկով մեքենաների սեփականատերերին «անակնկալ» է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը շարունակում է իր տարօրինակ առաջարկներով զայրացնել աջ ղեկով մեքենա ներկրողներին: Երեկ էլ 33-ամյա Արշակյանը «փայլեց» հերթական առաջարկով` աջ ղեկով մեքենան վերածել պահեստամասի եւ այդպես ներկրել: Բնականաբար, նրա այդ հայտարարությունը մեծ դժգոհություններ է առաջացրել աջ ղեկով մեքենա ներկրողների մոտ: Ինչ են… Կարդալ ավելին »

Հայտնի ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանը տուժող չճանաչվեց

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանն ասաց, որ նման միջնորդություն էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված… Կարդալ ավելին »

Մարդկանց «վերջը տալիս է» քիմիաթերապիան, այլ ոչ թե քաղցկեղը, դա բիզնեսի ձևերից մեկն է

Եթե ախտորոշվել է քաղցկեղ, մարդուն այլևս ոչինչ չի մնում անել, նրան առաջարկվում է քիմիաթերապիա: Սակայն, ցավոք, բժիշկները փաստում են, որ այն հիվանդները, ովքեր ստացել են քիմիաթերապիա, մահանում են  տառապանքների մեջ: Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Հարդին Բ. Ջոնսը 25 տարի շարունակ ուսումնասիրելով  քիմիաթերապիայի ազդեցությունը, եկել է այն եզրահանգման, որ նրանք ովքեր հրաժարվում են քիմիաթերապիա ընդունել,  ապրում… Կարդալ ավելին »

ՌԴ-ում հայ խոպանչիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց համատարած դեպորտ են անում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, խոպանչիները, հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլ՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, եւ բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են… Կարդալ ավելին »

Ցուցակում կլինի նաև Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունը դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չլուծած, արդեն սկսել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկելու համար կոնկրետ անուններ շրջանառել: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի՝ ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Արման Եղոյանը: Ըստ լուրերի՝ վերջինս եւս իր նեղ շրջապատում չի հերքում տարածված տեղեկությունը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: