Բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Ֆրանսիայի հրապարակին հարող փողոցները

Մի խումբ քաղաքացիներ այսօր տասական րոպեով փակում էին Ֆրանսիայի հրապարակին հարող փողոցները՝ «Կեցցե՛ Հայաստան» կարգախոսի ներքո: Նրանք պահանջում էին՝ բարեփոխումներն իրականություն դառնան. քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ պայքարում է հակահեղափոխության դեմ:

«Մենք չենք ուզում հակահեղափոխություն, մենք ուզում ենք, որ երկրում լինեն բարեփոխումներ, որոնք նոր կառավարությունը խոսք է տվել: Չակերտավոր հեղափոխություն եղել է, բայց սա հեղափոխություն չէ, ուզում ենք իրական հեղափոխությունը տեսնել»,- ասաց ակցիայի մասնակիցներից Լիլիթ Հովակիմյանը։ Վերջինս հավելեց, որ իրենք ոչ մեկին ո՛չ մերժում են, ո՛չ էլ դեմ են:

Ըստ ակցիայի որոշ մասնակիցների՝ երկրի տնտեսությունը այսօր անկում է ապրում, նաև Արցախի խնդիր ունենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցներից մի հոծ զանգված էլ մատնանշեց, որ իրենք պայքարում են հակահեղափոխության դեմ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով