Հայտնի ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանը տուժող չճանաչվեց

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանն ասաց, որ նման միջնորդություն էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:

«Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,- ասաց Խուդոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությնում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները խոսում են Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու և այլնի մասին

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով