Daily Archives: 19.10.2018

Ալավերդցիները փակել են միջպետական ճանապարհը. նրանց սպառնում է աշխատանքը կորցնելու վտանգը

Այսօր առավոտյան ժամը 10-ից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը: Վերջիններս պահանջում են, որ պղնձաձուլարանի աշխատանքը չդադարի, այլապես 600-ից ավելի մարդ գործազուրկ կդառնա:  Ժամը 14:00-ին մոտ ճանապարհը բացվել է՝ գործարանի մի խումբ աշխատակիցների և փոխվարչապետի՝ Երևանում կայանալիք առաջիկա հանդիպումով պայմանավորված:  

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար: «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ… Կարդալ ավելին »

Վենետիկի հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար: Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի… Կարդալ ավելին »

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստին

2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. Հանձնաժողովի հարգելի նախագահ, Մեծարգո անդամներ, Տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի համար: Ինձ համար պատիվ է հանդես գալ իրավունքի միջոցով ժողովրդավարության ամրապնդման… Կարդալ ավելին »

Խաչքարերի օրհնության արարողություն, աղբից ու կառուցապատումից ազատագրված տարծքներում

Արաբկիրի զբոսայգուց, դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհի աջ կողմում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի մատուռը բացառիկ է նրանով, որ ոչ թե կառուցվել է բարերարների շնորհիվ, այլ տեղաբնակ տղամարդկանց ներդրումների և ձեռքի շնորհքի միջոցով: Նախաձեռնության հեղինակները դեռ շարունակում են իրագործել, նախկինում աղբավայրի վերածվող տարածքի բարեկարգման հետ կապված իրենց պլանները: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հորդորեց կոլխոզներ ստեղծել. 168.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այժմ գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։ Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների,… Կարդալ ավելին »

Բարոյականի և անբարոյականի սահմանագծին

Վերջին ժամանակներս ԼԳՏԲ-ը  համայնքը փորձեր է անում հասարակությանը  բաժանել մասերի, բայց կարևորն այն է, որ այս  երևույթի հետ կապված և՛ հասարակությունը, և՛ Հայ Առաքելական եկեղեցին միակարծիք են և ունեն նույն դիրքորոշումը, որը հիմնված է,  բացարձակապես, Աստվածաշնչյան պատվիրանների վրա: Քրիստոնեությունը երբեք չի կարող դեմ գնալ Աստծո պատվիրաններին և ընդունել չարիք համարվող երևույթներ, որոնց գլխավոր նպատակը հոգևոր… Կարդալ ավելին »

«Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակների առաջին հասցեատերերը

Երեկ հոկտեմբերի 18-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները նշեցին «Ոսկե աշունը», որին ներկա գտնվեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի  խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը: Նախքան միջոցառման սկիզբը՝ հյուրերը հերթով մոտեցան բոլոր սեղաններին, համտեսեցին և ծանոթացան այն կերակուրներին, որոնք պատրաստել էին երեխաները՝ իրենց… Կարդալ ավելին »

Ստամբուլում կկայանա ՌԴ, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների գագաթնաժողովը

Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Մամուլի խոսնակի փոխանցմամբ` քառակողմ գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global»-ը ամենաուշը հայտնեց Արա Գյուլերի մահվան մասին լուրը

Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։ Լրատվամիջոցը արձանագրել է, որ Գյուլերի մահվան մասին լուրը ամենաուշը հրապարակել է Թուրքիայում  հեռարձակվող նորաստեղծ «Haber Global» հեռուստաալիքը։ Նշյալ հանգամանքը առնվազն զարմանալի է, քանի որ օպերատիվության առումով «Haber Global»-ը Թուրքիայում մրցակցում է այնպիսի խոշոր թուրքական հեռուստաընկերությունների հետ,… Կարդալ ավելին »