Daily Archives: 19.10.2018

Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

Այսօր` հոկտեմբերի 19-ին, կկայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին ներկա կգտնվեն Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը: Ասուլիսի ընթացքում կարող է հայտարարվել Արսեն Վենգերի` գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, հայտնում է «Bild»-ը: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ նախատեսում է աշխատանքը վերսկսել հունվարի 1-ից: Վենգերը 22 տարի շարունակ եղել է… Կարդալ ավելին »

Բերման ենթարկվեց Բագրատաշենի անցակետից

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.50-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ն, որը 2017թ. հունվարի 31-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:

Արիության դաս

Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահության 2016թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ ամեն տարի սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա չորեքշաբթի օրը հանրապետության մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում վետերանների ուժերով տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների համար պետք է անցկացվի «Արիության դաս»` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ հայրենասիրության, խիզախության, նվիրվածության ոգի սերմանելու համար: Երեք տարի անընդմեջ անցկացվող դասերին իրենց մասնակցությունն են… Կարդալ ավելին »

ԼՐԱՑՎԱԾ. Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: 18.10.2018 10:26 Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին նվիրված նիստին

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական նիստին: Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նիստի մասնակիցներին բերեց իր օրհնությունն ու շնորհավորանքները:   Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ… Կարդալ ավելին »

Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ են լինելու փողոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնում ենք, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան… Կարդալ ավելին »

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանին

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունը հայտնեց Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման… Կարդալ ավելին »

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց ՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին: Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Գեւորգ… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին», -ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում: