Խաչքարերի օրհնության արարողություն, աղբից ու կառուցապատումից ազատագրված տարծքներում

Արաբկիրի զբոսայգուց, դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհի աջ կողմում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի մատուռը բացառիկ է նրանով, որ ոչ թե կառուցվել է բարերարների շնորհիվ, այլ տեղաբնակ տղամարդկանց ներդրումների և ձեռքի շնորհքի միջոցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաձեռնության հեղինակները դեռ շարունակում են իրագործել, նախկինում աղբավայրի վերածվող տարածքի բարեկարգման հետ կապված իրենց պլանները:

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի նախաձեռամբ, Աստվածածնի մատուռում կատարվեց սրբապատկերի օրհնության արարողություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն մատուռի բակում, կատարվեց նաև նոր տեղադրված խաչքարի օրհնության արարողություն:

Այնուհետև արարողության մասնակիցներն այցելեցին մատուռից ոչ հեռու, Համո Սահյան և Մալխասյանց փողոցների խաչմերուկում գտնվող, տեղի բնակիչների ջանքերով, աղբից մաքրված, կառուցապատումից ազատագրված, բարեկարգված անկյունը, որտեղ ևս կատարվեց նոր տեղադրված խաչքարի օրհնության արարողություն:

Ֆոտոլրագրող՝ Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով