Daily Archives: 18.10.2018

Պատահար մայրաքաղաքում. «ԲՄՎ»-ի 54-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից. 54-ամյա վարորդ Վարդան Ասատրյանը մահացել է: Կատարվում է քննություն։

Ռուսաստանը եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը եվրոպական ընկերություններին կոչ է անում համագործակցել Իրանի հետ: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է,  որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջուկային ծրագիր իրականացման անհրաժեշտությանը: Նրա խոսքերով, որ Մոսկվան ակնկալում է, որ Եվրոպան ընկերությունները  համագործակցեն Իրանի հետ, չնայած պատժամիջոցներին: Սերգեյ Լավրովը հավելել է, որ այժմ բանակցություններ են տարվում Ֆրանսիայի,… Կարդալ ավելին »

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից (Տեսանյութ)

Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն… Կարդալ ավելին »

Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Մոլդավայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո  երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Youtube-ում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը ննջում Իգոր Դոդոնի ելույթի ժամանակ։ Հետաքրքրական է, որ այս տեսանյութը որևէ թուրքական լրատվամիջոցում չի տեղադրվել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեսանյութը… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:    

Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է Իսրայելին՝ պատերազմական ոճրագործության կապակցությամբ

Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է զավթված տարածքներում Իսրայելի պատերազմական ոճրագործությունների կապակցությամբ: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Ֆատո Բենսուդան չորեքշաբթի օրը հանդես գալով մի հայտարարությամբ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Խան ալ-Ահմեր գյուղի պաղեստինցի բնակիչների տարհանումը մտահոգիչ է համարել: Բենսուդայի ընդգծմամբ, տների ու  կալվածքների ավերումը և զավթված տարածքների բնակչության տեղահանությունը պատերազմական ոճրագործություն են: Սիոնիստական ռեժիմի դատարանը 2018 թվականի… Կարդալ ավելին »

Տեխասում մզկիթի վրա հարձակված անձը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

Տղամարդը, ով հրդեհել էր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մզկիթներից մեկը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասել են.«Չորեքշաբթ օրը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն Սիթիի հարավ-արևմտյան արվարձանի Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնում 2017թ. մարտին հրդեհ վառած Մարկ Փերեզը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել»: Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնը այս հանցագործությունը ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ ահագնացող քայլերի մի մասն է… Կարդալ ավելին »

Թուրքիա.«Խաշեղջիի գործում Անկարան վարվում է ըստ միջազգային օրենքների»

Թուրիքիայի արդարադատության նախարարն ասել է.«Եթե Ջամալ Խաշեղջիի անհետացման ու սպանության վերաբերյալ մեղադրանքներն ապացուցվեն, մենք կվարվենք ըստ միջազգային օրենքների»: Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, Աբդոլհամիդ Գյուլն ասել է.«Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի գործի հետաքննությունները իրականացվում են ճշգրտությամբ ու հնրավորինս կարճ ժամկետում: Անկարան ուշադրությամբ հետևում և վերահսկում է Խաշեղջիի գործի քննությունը և պետք է պահպանվի քննության ընթացքի գաղտնիությունը»:… Կարդալ ավելին »