Թուրքիա.«Խաշեղջիի գործում Անկարան վարվում է ըստ միջազգային օրենքների»

Թուրիքիայի արդարադատության նախարարն ասել է.«Եթե Ջամալ Խաշեղջիի անհետացման ու սպանության վերաբերյալ մեղադրանքներն ապացուցվեն, մենք կվարվենք ըստ միջազգային օրենքների»:

Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, Աբդոլհամիդ Գյուլն ասել է.«Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի գործի հետաքննությունները իրականացվում են ճշգրտությամբ ու հնրավորինս կարճ ժամկետում: Անկարան ուշադրությամբ հետևում և վերահսկում է Խաշեղջիի գործի քննությունը և պետք է պահպանվի քննության ընթացքի գաղտնիությունը»:

Թուրքիայի արդարադատության նախարարը հավելել է.«Հետաքննության նպատակն է ներքին ու միջազգային հանրությանը իրազեկ պահել Խաշեղջիի ճակատագրի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հավելել է.«Հետաքննությունը սկսվել է Խաշեղջիի անհետացումից անմիջապես հետո»:

Վկայակոչելով Թուրքիայի մի պաշտոնյանի, երեքշաբթի օրը ԶԼՄ-ները հայտարարել են, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացած Ջամալ խաշեղջիի մարմինը 7 րոպեների ընթացքում մասնատվել է Սաուդական անվտանգության ուժերի հատուկ բժիշկ Սալեհ Ալ-Թաբղիի կողմից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով